Արցախից բռնի տեղահանված 26,233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այս պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 26,233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Նրանցից 16,919-ը չափահաս են, իսկ 8,314-ը՝ անչափահաս։ 6,696 անձ քաղաքացիություն ստանալու սպասման ցուցակում է», - նշել է Խաչատրյանը երեքշաբթի ԱԺ արտահերթ նիստում։ Նա հայտարարել է, որ Ղարաբաղի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն չտրամադրելու դեպքեր չեն եղել։
Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային օգնության ծրագիրը շարունակվում է, և ավելի քան 1,600 ընտանիք արդեն գնել են իրենց բնակարանները կամ տները։
Փոխնախարարը նաև հայտնել է, որ ծրագրի շրջանակում 3,810 ընտանիք արդեն ներկայացրել է դիմումներ և ստացել վկայականներ, ինչը նրանց հնարավորություն կտա մոտ ապագայում բնակարան գնել։

