Արցախում գործում է շուրջօրյա թեժ գիծ քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար

19.12.2022, 10:23
Արցախում գործում է շուրջօրյա թեժ գիծ քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար
Արցախում գործում է շուրջօրյա թեժ գիծ քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:-0-