412.08
5.15
388.17
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

17:31
14 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հերթական սադրանքի շուրջ զարգացումների կապակցությամբ:

«Լուրջ մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին։ Արդեն երկրորդ օրն է՝ Արցախը փաստացի շրջափակման մեջ է. Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ է, հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ արգելափակված: Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, շրջափակման մեջ են, մյուսները չեն կարողանում տուն վերադառնալ։ Բուժհաստատությունները զրկված են դեղորայք ստանալու հնարավորությունից, դադարեցված են վառելիքի ու սննդի մատակարարումները։ Մոտ 120 հազար մարդ մեկուսացված է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։
Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով տեղակայված խաղաղապահ ուժերի լիազորությունները։ Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։ Հայերն անբաժան են, որտեղ էլ որ լինենք, մենք մեկ ժողովուրդ ենք և միասին կիսում ենք բոլոր ուրախությունները և անցնում փորձությունների միջով։ Ուստի ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետության իշխանություններին։ Թեև Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, իսկ վերջին պատերազմն անհավատալի փորձություն էր արցախցիների համար, հայերը հպարտ են և ուժեղ:

Մեր ոգին չի կոտրվել բազմաթիվ հակամարտություններից հետո, չի կոտրվի և այսօր։ Այսօրվա մեր բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նախկինի պես, անվտանգության և խաղաղ կյանքի իրավունքի համար պայքարող հայ ժողովրդի կողքին եմ լինելու և շարունակելու եմ անել դրա համար ինձնից կախված ամեն ինչ», - նշվում է Կարապետյանի հայտարարության մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ
12:12
03 Մարտի 2023
Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ստեփանակերտից մանրամասնում են, թե ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպմանը.
10:38
03 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
22:34
02 Մարտի 2023
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
23:32
01 Մարտի 2023
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
14:36
01 Մարտի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
13:03
27 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ
13:12
25 Փետրվարի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպել են. պայմանավորվածություն է ձեռք բերվել
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել
16:07
24 Փետրվարի 2023
Արցախը կվերածվի Ջավախքի, բայց առանց հայերի. Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյանը զգուշացնում է, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի և մի քանի տարի հետո Ջավախքից կվերածվի Նախիջևանի
20:18
23 Փետրվարի 2023
Հարությունյանն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները
Արցախի նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները
18:32
23 Փետրվարի 2023
Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից
Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից
20:43
22 Փետրվարի 2023
Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը