Մոտ 250 զանգ է ստացվել թեժ գծին Արցախում անհետ կորածների մասին
06.12.2020,
21:07
Մոտ 250 զանգ է ստացվել թեժ գծին Արցախում անհետ կորածների մասին
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոտ 250 զանգ է ստացվել Արցախում հակամարտությանը մասնակցած անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման թեժ գծին, տվյալները ճշտելու համար ռուս խաղաղապահները կազմակերպել են 1,9 հազար հանդիպում, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։
«Թեժ գծի գործարկումից հետո ստացվել է 248 հեռախոսազանգ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների մասին տեղեկությունների ճշգրտման համար ռուսական խաղաղապահ ուժերի սպաներն անցկացրել են 1936 հանդիպում քաղաքացիների հետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Զինվորականների տվյալներով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 1,3 հազար մարդ։
«Խաղաղապահ օպերացիայի անցկացման ընթացքում ապահովվել է 33 235 փախստականի անվտանգ վերադարձը բնակության վայրեր», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մեկ օրում անցկացվել է տեղանքի ինժեներական հետախուզում և ականազերծում Ստեփանակերտ–Շուշի ճանապարհի էլեկտրահաղորդակցության գծերի երկայնքով։
«Մաքրվել է 3,4 հեկտար տարածք և 2,2կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 96 պայթյունավտանգ առարկա։ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում ընդհանուր առմամբ մաքրվել է 61,27 հեկտար տարածք, 20,8կմ ճանապարհ, 108 շինություն և չորս սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 1251 պայթյունավտանգ առարկա», – նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջաններում շարունակվում են կենսական կարևորություն ունեցող ինժեներական հաղորակցությունների վերականգնման աշխատանքները, ՌԴ ՊՆ–ի ռազմական հոսպիտալի արտագնա բրիգադը կոնսուլտացիաներ է կազմակերպել տեղացիների համար։ Երկրորդ հոսպիտալն աշխատում է Մարտակերտում։
Ռուս խաղաղապահների անվտանգության և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով հաստատվել է փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ ԳՇ–ների հետ։ Ռուս խաղաղապահների բոլոր գործողություններն իրականացվում են` անվտանգության միջոցների պահպանմամբ, կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու համար։–0–

Загружается новость ... "Лево"