ՀՐԱՏԱՊ. ՄԻԵԴ-ը կիրառեց միջանկյալ միջոց` կոչ անելով ռազմական գործողություններում ներգրավված երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության իրավունքները խախտելուց

06.10.2020, 20:08

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառեց։

«Որոշման մեջ մասնավորապես ասված է. Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց», – նշվում է ՄիԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի Facebook–յան էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը սեպտեմբերի 29–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ փաստեր։ Հայաստանը ստրասբուրգյան դատարանից խնդրել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը զինված հարձակում է գործել Արցախի վրա։–0–