Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ

28.09.2023, 11:38
Ուրախ լուր. Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ գիշերը փրկարարներն Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի, հաղորդում է Արցախի փրկարար ծառայությունը։

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։-0-