20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով
06.02.2017,
15:07
Երկուշաբթի ՊԲ զինծառայող է մահացել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ՊԲ զինծառայող է մահացել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ժամը 11:00-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-