Նախորդ գիշեր հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ականանետեր և նռնականետեր է կիրառել

11.05.2016, 10:24
Մայիսի 10–ի լույս 11–ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Նախորդ գիշեր հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ականանետեր և նռնականետեր է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 10–ի լույս 11–ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–