Արցախում զինծառայող է զոհվել

16.04.2018, 16:18
Հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող:
Արցախում զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ին սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում արտակարգ պատահարի հետևանքով հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է տարածած հաղորդագրությունում:-0-