Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործում. Փաշինյան

25.08.2018, 12:16
Գերմանիան և տիկին կանցլերն անձամբ լիահույս են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով:
Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շատ բարձր է գնահատում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ջանքերը  Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նախօեին կայացած համատեղ մամուլի ասուլիսին:

«Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հարցի կագավորման առումով: Գերմանիան և տիկին կանցլերն անձամբ լիահույս են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով», - ասաց վարչապետը:

Նա նշեց նաև, որ դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտ հաստատել:-0-