411.87
4.03
387.24
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը` ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության անդամին. ղարաբաղյան բանակցություններում դուք անհնարինն ենք ուզում

20:41
24 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն ուզում է անհնարինը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամի հարցին։

«Դուք ցանկանում եք վերադարձնել Ղարաբաղն Ադրբեջանի կազմը։ Ցավոք, Ադրբեջանում այլատյացությունն այնքան է ուժեղացել, որ դուք հրապարակային կերպով հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի։ Անհնար է, դա երբեք չի լինի։ Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է։ Դա ազատության, ինքնորոշման պայքար է, այն չի կարող չհանգեցնել դրական արդյունքի», – նշել է Սարգսյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

Պատասխանելով ադրբեջանական պատվիրակության անդամի այն հարցին, թե ինչու՞ նա չհիշատակեց Խոջալուի իրադարձությունները, որոնք Բաքվում ցեղասպանություն են անվանում` Սարգսյանն ընդգծեց, որ չարեց դա, որովհետև այդ ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը հստակ նշեց, թե ով է եղել է այդ ջարդերի նախաձեռնողը։

«Ցեղասպանությունը լավ երևույթ չէ, այն վերապրելը ոչ թե պատիվ է, այլ տառապանք։ Կարծում եմ, որ Ադրբեջանում կա մի միտում. անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը։ Գիտեք, դա անթույլատրելի է։ Ինչու է ձեզ հարկավոր ցեղասպանություն կոչել այն, ինչը երբեք չի իրականացվել հայերի կողմից», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Загружается новость ... "Право"

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:45
04 Օգոստոսի 2023
Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել
Արցախի մայրաքաղաքում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել
22:18
01 Օգոստոսի 2023
61-ամյա արցախցին մոլորվել ու ձերբակալվե է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից
61-ամյա արցախցին մոլորվել ու ձերբակալվե է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից
14:21
31 Հուլիսի 2023
Վաղը Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը հրաժարվել է. Տիգրան Պետրոսյան (ՎԻԴԵՈ)
Վաղը` օգոստոսի 1–ին. Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից. ՎԻԴԵՈ
12:55
31 Հուլիսի 2023
Ո′չ ես, ո′չ մայրս, ո′չ հարազատներից որևիցե մեկը կապ չի հաստատել հայրիկիս հետ. առևանգված արցախցու դուստր (ՎԻԴԵՈ)
ԿՄԽԿ–ն հայտարարել էր, որ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցուն հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ, տղամարդու դուստրը նշում է, թե հայրիկի հետ կապ չեն հաստատել. ՎԻԴԵՈ
23:08
29 Հուլիսի 2023
ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից, արցախցի տղամարդուն տարել են անհայտ ուղղությամբ. ՄԱՆՐԱՄՍՆԵՐ
Այդ նույն ժամանակ, ըստ վկայությունների, «անցակետի» մոտ ինքնաձիգերով զինված բազմաթիվ ադրբեջանցի ծառայողներ են հավաքվել։
Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա
22:44
29 Հուլիսի 2023
Ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու դուստրը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել անցակետում
Ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու դուստրը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել անցակետում
14:01
29 Հուլիսի 2023
Ադրբեջանը արգելանքի տակ է վերցրել բուժման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացու 
Ադրբեջանը արգելանքի տակ է վերցրել բուժման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացու

15:12
28 Հուլիսի 2023
Ապատեղեկություն է, թե իբր ՊԲ–ն ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS համակարգերը. ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ–ն իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություն է տարածել
13:23
28 Հուլիսի 2023
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Հուլիսի 28- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք
12:18
28 Հուլիսի 2023
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ
21:10
26 Հուլիսի 2023
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը Հակարիի կամրջի մոտ հետևում է Արցախի համար մարդասիրական բեռով ավտոշարասյան ընթացքին
Հումանիտար բեռներով բեռնված ավտոմեքենաների շարասյունը հասել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջի հարևանությամբ, երբ շարասյանը մոտեցավ Եվրամիության չորս մեքենաներից բաղկացած դիտորդական առաքելության  ավտոշարասյունը
17:30
26 Հուլիսի 2023
Անասելի չափ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». Արցախում ՀՀ-ից պահանջում են պարզաբանել Լավրովի խոսքերը
Անասելի չափ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». Արցախում ՀՀ-ից պահանջում են պարզաբանել Լավրովի խոսքերը