Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար

03.04.2016, 12:53
Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ է կրում,  «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ է կրում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

«Նրանք մշտապես ժխտում են դա։ Անգամ այն բանից հետո, երբ մենք հրապարակեցինք խոցված ուղղաթիռների տեսագրությունը, նրանք շարունակում են ժխտել դա։ Գիտենք, որ նրանք մեծ կորուստներ ունեն, սակայն, կարծում եմ, որ ադրբեջանական կողմը երբեք չի հրապարակի մարդկային ու տեխնիկայի կորուստները», – նշեց նա։

Ղարաբաղյան ուժերը ոչնչացրել են հակառակորդի ևս երեք տանկ. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար>>

Բաբայանը նաև նշեց, որ հայկական կողմի կորուստների մասին նոր տեղեկատվություն չկա։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, չորս տանկ, երկու անօդաչու թռչող սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր։

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-