Սոֆի Դևոյան ավագի և Եղիշե Մելիքյանի տպավորիչ պարը համացանցի հիթ է դարձել (ՎԻԴԵՈ)
11.08.2025,
13:38
Սոֆի Դևոյան ավագի ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի պարը հիթային է դարձել ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին տեղի է ունեցել Սոֆի Դևոյան կրտսերի հարսանեկան արարողությունը։
Սոֆիի ընտրյալը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանն է։
Համացանցում տարածվել են լուսանկարներ և տեսանյութեր՝ զույգի հարսանյաց արարողությունից։
Հարսանեկան արարողության ժամանակ Սոֆի Դևոյան ավագի ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի պարը հիթային է դարձել։
Կադրերում երևում է, թե ինչպես են հարսանեկան արարողության մասնակիցները ոգևորությամբ լուսանկարում ու ծափահարում պարող զույգին։
Նշենք, որ Մելիքյանը նախկինում զբաղեցնում էր «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

