Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա» կուլտային ֆիլմի շարունակության առաջին թիզերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում հրապարակվել է 2006 թվականին նկարահանված կուլտային «Սատանան կրում է Պրադա» (The Devil wears Prada) ֆիլմի շարունակության առաջին թիզերը։
Թիզերի տևողությունը 52 վայրկյան է։
Տեսահոլովակում Մերիլ Սթրիփը, ով մարմնավորում է Միրանդա Փրիսթլիի կերպարը, կարմիր բարձրակրունկներով քայլում է Runway-ի միջանցքներով և մտնում է վերելակ, որտեղ նրան միանում է իր նախկին օգնական Էնդի Սաքսը, որի դերում կրկին հանդես է գալիս Էն Հեթուեյը։
Ըստ սյուժեի, «Podium» ամսագիրը դժվար ժամանակներ է ապրում։ Հրատարակությունը դադարել է շահույթ ստանալ, և միայն մեկ բան կարող է փրկել անխուսափելի սնանկացումից. գլխավոր խմբագիր Միրանդա Փրիսթլին պետք է պայմանագիր կնքի թանկարժեք ապրանքանիշի հետ։ Բայց խնդիրն այն է, որ այդ ապրանքանիշը ղեկավարում է նրա նախկին ենթակա Էմիլին։ Հենց այն Էմիլին է, որը Փարիզ չգնաց։
Կուլտային ֆիլմը թողարկվել է 2006 թվականին։ Այն նկարահանվել է Լորեն Վայսբերգերի համանուն գրքի հիման վրա։

