Դպրոց է գնում խոզին «հեծած». 9-ամյա տղան «հորինել» է ճանապարհորդելու օրիգինալ և զավեշտալի միջոց (ՎԻԴԵՈ)

10.06.2025, 19:26
Ինը տարեկան տղան դպրոց է գնում  խոզի վրա նստած ՎԻԴԵՈ
Դպրոց է գնում խոզին «հեծած». 9-ամյա տղան «հորինել» է ճանապարհորդելու օրիգինալ և զավեշտալի միջոց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բրազիլիայից 9 տարեկան տղան՝ Գուտինյո Ռոչան, դպրոց է գնում խոզի վրա նստած, հաղորդում է What's the Jam կայքը։

Տղան բռնվել է խոզի մեջքից, երբ նա վազում է կեղտաջրերով լի ճանապարհով դեպի դպրոց։ Նա ընտելացրել է խոզին, և դա թույլ է տալիս նրան նստել նրա մեջքին։

Գուտինյոն դպրոց է հասնում ընդամենը մեկ րոպեում։ Սակայն, իր անվտանգության համար, նա մոտոցիկլավարի սաղավարտ է կրում։ Խոզն այնքան արագ է վազում, որ նրան անվանում են Ֆոգուետե, որը թարգմանաբար նշանակում է «Հրթիռ»։

Գուտինյոների ընտանիքը ապրում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող փոքրիկ Խիրաուն դու Պոնչիանո քաղաքի գյուղական վայրում։