Բժիշկը նշել է երկաթով հարուստ մթերքների թոփ 5-ը

24.03.2025, 19:07
Գաստրոէնտերոլոգ, արյունաբան Սերգեյ Վյալովը նշել է երկաթով հարուստ մթերքների հնգյակը
Բժիշկը նշել է երկաթով հարուստ մթերքների թոփ 5-ը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Գաստրոէնտերոլոգ, արյունաբան Սերգեյ Վյալովը նշել է երկաթով հարուստ մթերքների հնգյակը։

«Շատերը ցանկանում են շատ երկաթ պարունակող մթերքներ օգտագործել: Բայց չգիտեն, թե որ մթերքում այն կա և ինչ քանակով: Այդպես հնարավո չէ երկաթ հավաքել»,- գրել է բժիշկն իր բլոգում։

Երկաթով ամենահարուստ մթերքների թվում են.

  •      քնջութը
  •        լամինարիան
  •        ցորենի թեփը
  •       ոսպը
  •        հնդկաձավարը 

Վյալովը նաև թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի հիմնական նշանները.

  •     թուլություն, քնկոտություն, ավելացած հոգնածություն
  •        գլխացավեր, աղմուկ ականջներում, գլխապտույտ
  •       ուտելու համար չնախատեսված իրեր ուտելու ցանկություն՝ կավիճ, կավ, ատամի փոշի
  •       կախվածություն բենզինի, ացետոնի, լաքի, ներկերի հոտերից
  •    գունատություն, չորություն, բերանի անկյուններում ճաքեր, վերքերի երկարատև լավացում
  •        եղունգներ փխրունություն
  •       մազաթափություն և մազերի փխրունություն
  •       բերանի խոռոչի և աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
  •        արագ սրտի բաբախյուն, ցավեր սրտի շրջանում, շնչահեղձություն, այտուց: