24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ գյուղերում

11.06.2026, 21:00
Վթարային ջրանջատման պատճառով 24 ժամ ջուր չի լինի  ՀՀ մարզերից մեկի որոշ գյուղերում և հասցեներում
24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վթարային ջրանջատման պատճառով 24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ գյուղերում և հասցեներում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 12-ին ժամը 08:00-ից մինչև հունիսի 13-ի ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի գ.Այնթապ, գ.Արեվաբույր, գ.Մարմարաշեն, գ.Ջրահովիտ, ք.Մասիս, գ.Նոր Խարբերդ 27 փ., 28 փ., 29 փ., գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։