29 պաշտոնապես ստանձնեց պաշտոնը. Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նշում է իր ծննդյան տարեդարձը
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նշում է իր ծննդյան տարեդարձը։ Այս առթիվ դերասանուհին լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել։
«29 պաշտոնապես ստանձնեց պաշտոնը, ինձ մոտ արդեն արդյունքները հրապարակված են: Վերջին անգամ է իմ կյանքում տարիքս սկսվում է 2-ով», - գրել է Մարիամը։
Ըստ դերասանուհու` սա արդեն այն տարիքն է, երբ մոմերն ավելի արագ են շատանում, քան ցանկությունները, և ժամանակն ավելի արագ է ընթանում։
«Բայց այսօր ավելի շատ, քան երբևէ, երջանիկ եմ և ավելի շատ երջանկանում եմ նրանից, ինչ դեռ չի եղել։ Ամենագեղեցիկը դեռ առջևում է: Հ. գ կներեք արդյունքները բողոքարկման ենթակա չեն. 28-ը հանձնել է իր դիրքերը», - նշել է Մարիամը։
Նշենք, որ Մարիամ Ալեքսանյանը հայտնի է հայկական հեռուստասերիալներում, սիթքոմներում և թատրոնում իր խաղացած դերերով։ Վերջերս նա հանդես էր գալիս նաև որպես հաղորդավարուհի «Arm Games» նախագծում։

