Ցնցել է բոլորին․ բլոգերը սեփական կղանքը քսել է դեմքին՝ մաշկը թարմացնելու համար, բժիշկները շոկի մեջ են (ՎԻԴԵՈ)

15.08.2024, 15:20
Բյութի բլոգերը սեփական կղանքը քսել է դեմքին՝ վստահեցնելով, որ այդ դիմակն անհավանական հրաշքներ է գործում․ ՎԻԴԵՈ
Ցնցել է բոլորին․ բլոգերը սեփական կղանքը քսել է դեմքին՝ մաշկը թարմացնելու համար, բժիշկները շոկի մեջ են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցցանցերի աստղ, բրազիլացի մոդել Դեբորա Պեյշոտոն ցնցել է բոլորին մաշկի երիտասարդացման նոր մեթոդով։

Նա քսել է սեփական կղանքը դեմքին՝ որպես դիմակ։ Այդ պրոցեսի տեսանյութը Պեյշոտոն հրապարակել է Instagram–ի իր էջում։

Բրազիլուհին վստահեցրել է, որ դիմակն անհավանական հրաշքներ է գործում դեմքի հետ և կարող է օգնել՝ ազատվելու մաշկի հետ կապված խնդիրներից։

«Ամենախենթ բանը, որ ես արել եմ իմ կյանքում, քսել եմ իմ կղանքը դեմքիս։ Տեսա մի հետազոտություն այս մասին և որոշեցի փորձել: Այն աշխատեց, մաշկս դադարեց թեփոտվել», – գրել է Դեբորան։

Վիրուսային տեսանյութում երևում է, թե ինչպես է բրազիլուհին օգտագործում ոչ ավանդական բուժման մեթոդը՝ փորձելով լուծել մաշկի խնամքի հետ կապված խնդիրները: Սեղմակ քթին կպցրած՝ գարշահոտությունից հեռու մնալու համար, նա 10 րոպե թողնում է դիմակն, այնուհետև լվանում դեմքը։

Զարմանալի չէ, որ բրազիլուհու այս քայլը հանգեցրել է բազմաթիվ մեկնաբանությունների, շատ օգտատերեր քննադատել են նրան՝ այդ քայլն անվանելով «դիվային» և «զզվելի»։

Օգտատերերից մեկը գրել է․ «Սրա մեջ սննդարար ոչինչ չկա, այս ամենը թունավոր մնացորդ է ձեր օգտագործած սննդից», իսկ մյուսները գրել են. «Սա պարզապես արվել է ուշադրություն գրավելու համար»։

Դեբորայի այս քայլն իսկական իրարանցում է առաջացրել փորձագետների, բյութի բլոգերների շրջանում։ Փորձագետները զգուշացրել են, որ նման բան անելը վտանգավոր է։

Ինչպես գրում է dailystar.co.uk–ը, բժիշկ Սոֆի Մոմենը, ով Լոնդոնի Cadogan Clinic-ի խորհրդատու մաշկաբան է, զգուշացրել է հիվանդանալու վտանգի մասին։

«Մաշկի խնամքի բոլոր «թրենդներից» սա ամենատարօրինակներից մեկն է, որը երբևէ տեսել եմ։ Մաշկի համար բացարձակապես ոչ մի գիտական ​​օգուտ չկա կղանքը որպես դեմքի դիմակ օգտագործելը: Իրականում դա կարող է ավելի շատ խնդիրներ առաջացնել։ Մարդու կղանքը սովորաբար 75%–ով բաղկացած է ջրից, բայց այն հաճախ պարունակում է բազմաթիվ բակտերիաներ և վիրուսներ։ Հետևաբար, մաշկին և բերանի մոտ կիրառելը կարող է մեծացնել սննդային թունավորման կամ վարակի վտանգը: Այն կարող է նույնիսկ գրգռել մաշկը՝ առաջացնելով կարմրություն», – նշել է մաշկաբանը։

Պլաստիկ վիրաբույժ, Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային միության հումանիտար ծրագրերի նախագահ, պլաստիկ վիրաբույժ Թունկ Տիրիյակին իր հերթին նշել է, որ կղանքը պարունակում է մի շարք բակտերիաներ, վիրուսներ և մակաբույծներ, այդ թվում՝ սալմոնելա և որդեր, որոնք կարող են լուրջ վարակներ և հիվանդություններ առաջացնել:

«Դեմքին կղանքը քսելու հետևանքով այդ պաթոգենները կարող են ներթափանցել օրգանիզմ փոքր կտրվածքների, քերծվածքների կամ լորձաթաղանթի միջոցով՝ հանգեցնելով մաշկի լուրջ վարակների կամ համակարգային հիվանդությունների: Կղանքը պարունակում է նաև տոքսիններ, որոնք օրգանիզմը հեռացնում է: Այս նյութերը վնասակար են և կարող են առաջացնել մաշկի բորբոքում, գրգռում և ալերգիկ ռեակցիաներ», – նշել է վիրաբույժը։