413.78
4.82
386.17
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Մնա տանը» ԵԿԳ-ի հետ․ վայելիր ARARAT կոնյակը և զգա ամռան համը

19:49
30 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․ /Նովոստի-Ամենիա/․ Այս օրերին, երբ Երևանի թանգարանները փակ են հարգելի պատճառներով, մեզ հետաքրքրեց, թե ինչ խորհուրդներ կարող են տալ թանգարանների աշխատակիցները #ՄնաՏանը կոչն առավել հետաքրքիր դարձնելու համար: Հարցերն ուղղեցինք ԱՐԱՐԱՏ թանգարանի էքսկուրսավար Ջեմմա Միրզոյանին:

"Նովոստի-Ամենիա". Ինչպե՞ս ԱՐԱՐԱՏ թանգարանն արձագանքեց ստեղծված իրավիճակին:

Ջեմմա Միրզոյան. ԱՐԱՐԱՏ թանգարանը մի շարք գործողություններովարձագանքեց իրավիճակին վտանգի առաջին իսկ նախանշաններից: Այժմ մենք, ինչպես նաև բոլոր թանգարններն ու պատկերսրահները, դեռևս փակ ենք, սակայն փորձում ենք տեղափոխել որոշակի գործողություններ առցանց`հրավիրելով վայելել ԱՐԱՐԱՏ թանգարանն առայժմ սոցիալական հարթակներում՝ ֆեյսբուքում և ինսթագրամում  

Загружается новость ... "Лево"

Ավելին, եթե նկատել եք, մենք ժամանակավորապես փոխել ենք մեր լոգոն՝ միփոքր վերափոխոլեվ այն #ՄնաՏանը կոչին համահունչ, որոշակի լումա ներդրել այդ հորդորի տարածման հարցում իր հետևորդների շրջանում:

"Նովոստի-Ամենիա". Հայտնի է, որ ԱՐԱՐԱՏ թանգարանի շրջայցի հետաքրքիր մաս է կազմում համտեսի արարողությունը: Կարելի՞ է արդյոք այն կրկնել տանը: Եթե այո, ապա ի՞նչ խորհուրդներ կտաք:

Ջեմմա Միրզոյան. Այո՛, դուք ճիշտ եք: ԱՐԱՐԱՏ Թանգարանի դասական շրջայցը, որը ներառում է բազմաթիվ հետաքրքիր դրվագներ, ավարտվում է համտեսի արարողությամբ, որը, ինչու ոչ, կարելի է կրկնել տանը: Այդ իմաստով, եթե ստեղծված իրողությանը մեկ այլ տեսանկյունից նայենք, ապա սա հիանալի հնարավորություն է մեր մտերիմների հետ  անցկացրած այս պահերնառավել հիշարժան դարձնելու համար: 

Վստահ եմ, որ շատերիս տանը կլինի ARARAT կոնյակ, բայց այստեղ շատ կարևոր է նաև բաժակի ճիշտ ընտրությունը:
" Գրագետ ընտրված բաժակի մեջ կկարողանանք բացահայտել ARARAT կոնյակների բույրը և համը:Նախընտրելի է, որ բաժակը լինի կակաչի տեսքով: "
Կոնյակի բաժակը դանդաղ կարող եք պտտել և տաքացնել ձեր ձախ ափի մեջ, քանի որ ձախ ձեռքը սրտին ավելի մոտ է: Չէ՞ որ կոնյակի իսկական վայելքը միշտ ի սրտե պատմություն է: Արդյունքում բաժակի մակերեսին կհայտնվեն կաթիլներ՝ որքան կաթիլները դանդաղ են հոսում, այնքան կոնյակն ավելի հնացված է: Որակյալ կոնյակը պետք է լինի թափանցիկ և փայլուն: Յուրաքանչյուր կոնյակ ունի իր առանձնահատուկ բույրը և համը: Իրականում կոնյակի վայելքի մեջ ամենակարևոր բաղադրիչներից է ներդաշնակությունն ու շտապողականության բացակայությունը, ինչի հնարավորությունը հիմա կարծես միփոքր ավելի մեծ է, քան նախկինում՝ աշխատանքային հագեցած առօրյայի ժամանակ: 

Ինչ վերաբերում է զուգորդումներին, ապա խորհուրդ կտայի թերևս ամենահեշտն ու դասականը՝ շոկոլադն ու կոնյակը: 

"Նովոստի-Ամենիա". Մինչվիրուսային անցյալում մի ռեստորանում մատուցեցին կոնյակը սուրճի հետ միասին, ընդ որում՝ շատ գեղեցիկ: Սա համարու՞մ եք ճիշտ զուգորդում: 

Ջեմմա Միրզոյան. Ես կարծես կռահեցի, որ ռեստորանի մասին է խոսքը: Դա իսկապես կոնյակի մատուցման շատ գեղեցիկ եղանակ է, որը նույնպես կարելի է առաջարկել մտերիմներին տան պայմաններում: Առավել ևս, որ առջևում մայիսյան տոներն են, որոնք կարելի է դարձնել անմոռանալի՝ հրավիրելով ընտանիքի անդամներին վայելել ջերմ զրույցներ ARARAT-ի և մեկ գավաթ սուրճի շուրջ: 

 Պատրաստման համար հարկավոր են՝

ARARAT կոնյակ  - 30 մլ
Սուրճ - 40 մլ
Հալվա կամ կոզինախ

ЕКЗ арарат коньяк

Պատրաստման եղանակը

1. Սուրճը պատրաստել արևելյան եղանակով, չեռացնել:

2. Մատուցել կոնյակն ու սուրճը սկուտեղի վրա՝ հալվայով կամ կոզինախով:  

Այս պարզ և հասանելի բաղադրիչներով և համապատասխան սպասքի օգնությամբ կարելի է ստանալ ոչ միայն ջերմ, բայց և  գեղագիտորեն հաճելի երեկո: 

"Նովոստի-Ամենիա". Չգիտեմ որքանով է տեղին հարցս, բայց, հիշելով ԱՐԱՐԱՏ Թանգարանի Կոկտեյլային օր միջոցառումների շարքըցանկանում եմ հարցնել, արդյոք ունենք այս եղանակին նախընտրելի կոկտեյլ և կարող եք հուշել դրա պատրաստման եղանակը: 

Ջեմմա Միրզոյան. Ամենայն հարգանքով մոտենալով դեպի կոնյակի համտեսի դասական մոտեցումներին, որոնք անձնապես ինձ համար ծիսակարգի պես մի բան են, պետք է ասեմ, որ կոնյակի վայելքը կոկտեյլային տարբեր համադրություններում դառնում է ավելի ու ավելի ակտուալ: Մեծանում է թե՛ առաջարկվող կոկտեյլների տեսականին, թե՛ նրանց նկատմամբհեատքրքրությունը: Դրանից ելնելով՝ մենք սկսեցինք Կոկտեյլային օր նախագիծը, որը շատ կարճ ժամանակահատվածում սկսեց մեծ հետաքրքություն վայելել: 

Կներկայացնեմ մի կոկտեյլ, որը մեր այցելուները պատրաստել են միջոցառումներից մեկի ժամանակ: Sparkle of Summer կոկտեյլը պատրաստվում է ARARAT Apricot խմիչքի հիմքով: Հիշեցնեմ, որ ARARAT Apricot – ը` 6 տարվա հնացման ARARAT կոնյակի և ծիրանի հիմքով ալկոհոլային խմիչքը, օժտված է նուրբ և կատարյալ ներդաշնակ բույրով:

Եվ այսպես, Sparkle of Summer պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է`

ARARAT Apricot 35 մլ
Ծիրանի մուրաբա 20 մլ 
Թարմ քամած կիտրոնի հյութ 20 մլ 
Հայկական փրփրուն գինի բրյուտ 100 մլ 

ЕКЗ арарат коньяк
Բաղադրիչները փրփրուն գինուցբացիմիմյանց հետ խառնելշեյքերում, որի բացակայության դեպքում կարող եք օգտագործել ցանկացած ապակյա ամուր փակվող տարա:

Լցնել այն մատուցվող բաժակի մեջ և ավելացնել փրփրուն գինին:

Մատուցում են այս կոկտեյլը շամպայնի բաժակի մեջ՝ զարդարելով այն մի կտոր ծիրանաչրով:

"Նովոստի-Ամենիա". Շնորհակալություն զրույցի համար: 

Ջեմմա Միրզոյան. Ես եմ շնորհակալ: 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ
21:56
16 Դեկտեմբերի 2021
DJ Վակցինան` լեսբի լինելու բամբասանքի, ընկերներ կորցնելու և քաղաքականության մասին (ՎԻԴԵՈ)
Այս անգամ մեր ԱՆհարմար հարցերի պատասխանները հղել ենք DJ Վակցինային։ Զրուցել ենք բնավորության վատ գծերից ու սովորություններից, բամբասանքներից, քաղաքական գրառումներից, երեխաներից, երազանքներից և այլ. ՎԻԴԵՈ
14:18
13 Դեկտեմբերի 2021
Բարեգործությունից դեպի բիզնես․ Հայաստանում գործարկվել է Khachen քրաուդֆանդինգային հարթակը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայաստանում գործարկվել է Khachen նոր՝ սոցիալական պատասխանատվությամբ քլաուդֆանդինգային հարթակը, որի նպատակն է վերականգնել և զարգացնել միկրո և փոքր բիզնեսը հանրապետության տարածքում
16:58
06 Դեկտեմբերի 2021
Covid-19 համավարակը դարձավ Արդշինբանկի ամենաուժեղ աջակիցը բանկի թվային տրանսֆորմացիայի գործում․վարչության նախագահ
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ
11:09
11 Նոյեմբերի 2021
«Գալաքսին» թիմով հաջողության հասնելու պատմություն է. Արամ Խաչատրյան
«Փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու». «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հետ զրույցում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ամփոփել է ընկերության 22 տարվա գործունեությունը
11:55
24 Օգոստոսի 2021
Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին
14:53
07 Մայիսի 2021
Փաշինյանը փորձելու է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ քաղաքական զարգացումներ կարող են սպասվել մեզ առաջիկա ամիսներին. ՎԻԴԵՈ