524.89
7.4
476.57
+12
Եղանակը Երևանում
Հայ

Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)

17:20
21 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ. Հայաստանը կներկայացնի մոդել Անաստասիա Վիվտաշը:

Վիվտաշը հայկական ու հրեական արմատներով մոդել է, ով կրում է մոր հրեական ազգանունը: Աղջկա հայրը հայ է:

Яна Григорян

«Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում Miss Supermodel Worldwide և Miss Cosmopolitan World Armenia գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը պատմել է, թե ինչպես է ընտրել մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցին և ինչպես է գնահատում Վիվտաշի հաղթելու շանսերը:

«Նովոստի-Արմենիա». Խնդրում եմ մանրամասն պատմեք մարտին Դելիում անցկացվելիք գեղեցկության մրցույթի մասին:

Յանա Գրիգորյան. Մրցույթին կմասնակցեն ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ: Դա հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխություն է, որն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Այս տարի մրցույթի կազմակերպիչները փոքր փոփոխություներ են կատարել մրցույթի անվանման մեջ: Նախկին «Miss Supermodel International» մրցույթը կոչվում է հիմա «Miss Supermodel Worldwide»:

Մրցույթի շրջանակում մեզ հետ կհամագործակցեն հայտնի հայ դիզայներներ Տաթևիկ Մանուկյանը (Mavita), «Տերյան» մշակույթային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը ու Գայանե Մարտիրոսյանը:

Яна Григорян

«Նովոստի Արմենիա». Ինչպե՞ս է ընտրվել մեր երկրի ներկայացուցիչը։

Յանա Գրիգորյան. Քասթինգից հետո ընտրությունն ընկավ Անաստասիա Վիվտաշի վրա: Նա արժանի մասնակից է, ով Հայաստանը կներկայացնի Հնդկաստանում անցկացվելիք մրցույթում: Նա 23 տարեկան է, սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աղջկա պարամետրերն են` 84/63/94, հասակը` 173 սմ:

Վիվտաշը համագործակցում է Հայաստանում գործող տարբեր մոդելային գործակալությունների հետ: Մեր երկրի ներկայացուցչին ընտրելիս ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում բնական գեղեցկության վրա: Համոզված եմ, որ սա վերջին մրցույթը չէ նրա համար:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայացուցչի հաղթելու հնարավորությունները

Յանա Գրիգորյան. Կարծում եմ, որ հաղթելու շանսերը շատ բարձր են: Սակայն եթե նրան անգամ չհաջողվի հաղթել, վստահ եմ, որ նա ինչ-որ մրցանակ կվերցնի: Բացի դրանից, մրցույթի ընթացքում Վիվտաշը կկարողանա տարբեր մոդելային գործակալություններից աշխատանքի տարբեր հրավերներ ստանալ:

Яна Григорян

«Նովոստի-Արմենիա». Արդյո՞ք ընտրած աղջիկը մասնակցել է նախկինում այլ խոշոր գեղեցկության մրցույթների։

Յանա Գրիգորյան. Ոչ, սա նրա առաջին միջազգային մրցույթն է: Վստահ եմ, որ սա նրա կարիերայի միայն սկիզբն է:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր միջազգային գեղեցկության մրցույթներին։

Յանա Գրիգորյան. Վերջին շրջանում մենք վատ ցուցանիշներ չենք գրանցել: Վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է տեղեր զբաղեցնել թոփերում: Սա շատ է ոգեշնչում:

«Նովոստի-Արմենիա». Որո՞նք են, ձեր կարծիքով, ժամանակակից միտումները ու գեղեցկության չափանիշները? Ի՞նչն է այժմ նորաձև?

Загружается новость ... "Право"

Յանա Գրիգորյան. Ցավոք սրտի, որոշ միջազգային մրցույթներում դադարել են հաշվի առնել այն, որ գեղեցկությունը պետք է բացառապես բնական լինի: Ավելի հաճախ սկսեցի նկատել վիրաբուժական միջամտության հետքերը: Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Ինձ համար բոլոր ժամանակներում նորաձև էր բնական գեղեցկությունը:

«Նովոստի –Արմենիա». Ինչպիսի՞ որակներ պետք է ունենա աղջիկը, որպեսզի մասնակցի գեղեցկության մրցույթի ու հաղթանակ տանի:

Յանա Գրիգորյան. Անձնական փորձով կարող եմ ասել, որ դա բավականին դժվար գործ է: Պետք է կարողանա դիմադրել սթրեսներին, ճիշտ ներկայացնի իրեն ինչպես եզրափակիչ փուլում, այնպես էլ մինչև այդ: Պետք է միշտ ժպտալ, անգամ հաշվի առնելով այն , որ ամբողջ մրցույթի ժամանակ լավ չես քնում ու ամբողջ օրը վազվզում ես բարձրակրունկներով: Անհրաժեշտ է հավատալ սեփական անձին ու ուժերին, և ոչ մի դեպքում չհուսահատվել:

Հաջողություն եմ մաղթում Անաստասիային այս մրցույթում և բոլոր հետագա գործերում:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
07 Օգոստոսի 2019
Ստամբուլյան կոնվենցիա. հայկական ավանդական արժեքների սպառնալիք և մանիպուլյատիվ հնարք. փորձագետի կարծիքը
Արդարադատության նախարարության օգոստոսի 6-ին տարածած հաղորդագրությամբ հայտնվել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Այս առնչությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանի հետ:
11:06
14 Հունիսի 2019
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
11:11
04 Փետրվարի 2019
Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց
Հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։
17:55
10 Հունվարի 2019
Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար
Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։
11:54
28 Հուլիսի 2018
Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է
Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
18:09
26 Հունիսի 2018
Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար զրուցել ենք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։
15:10
12 Մայիսի 2018
Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։