Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13.04.2017,
20:22
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող և Կոմիտասի «Կաքավիկը» կատարած երգչուհի Լևինա Մյուզիքը (Levina Music) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում գնահատել է մրցույթում Հայաստանի հաղթանակի հնարավորությունները, պատմել է իր երազանքի մասին, ներկայացրել մեր երկրի մասին իր ստացած տպավորությունները, ինչպես նաև երգել է իր նոր ալբոմի Perfect Life երգը, որը նա ներկայացնելու է մրցույթում։
«Նովոստի–Արմենիա». Ինչու՞ որոշեցիք կատարել Կոմիտասի հենց «Կաքավիկը»
Լ.Մյուզիք – Այդ երգն ինձ առաջարկել է Արծվիկը #CelebrateDiversityChallenge մարտահրավերի շրջանակում։ Ինձ հաճելի էր այն սովորել, դա ինձ համար մարտահրավեր դարձավ։

«Նովոստի–Արմենիա». Արդյո՞ք, պատրաստվում եք հայկական այլ երգեր էլ կատարել։
Լ.Մյուզիք. Հնարավոր է։ Ինձ համար դա միանգամայն նոր փորձ էր, շատ հետաքրքիր։
«Նովոստի–Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում «Եվրատեսիլում» Արծվիկի հաղթանակի հնարավորությունները։
Լ.Մյուզիք. Կարծում եմ, նա շատ հզոր ձայն ունի, և երգը շատ լավն է։ Հնարավորությունները մեծ են, բայց մյուս մասնակիցները նույնպես տպավորում են։ Դա հետաքրքիր մրցում կլինի, հուսամ` հանդիսատեսը ճիշտ ընտրություն կկատարի։
«Նովոստի–Արմենիա». Բայց տեսականորեն Հայաստանը կարո՞ղ է հաղթել, ըստ Ձեզ։
Լ.Մյուզիք. Այո։
«Նովոստի–Արմենիա». Իսկ ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները։
Լ.Մյուզիք. Մոտավորապես նույն կերպ։

«Նովոստի–Արմենիա». Պատմեք, խնդրեմ, Հայաստանի մասին ձեր տպավորությունները։
Լ.Մյուզիք. Հայաստանն ինձ շատ է դուր եկել, թեև քիչ բան եմ հասցրել տեսնել։ Զբոսնել եմ գեղեցիկ Կասկադում, համտեսել հայկական խոհանոցի ամենահամեղ կերակրատեսակները։ Հայերը շատ ընկերասեր և բարի են։ Պարզապես վայելում եմ։
«Նովոստի–Արմենիա». Պատրաստվում եք, արդյո՞ք, այցելել «Եվրատեսիլին» մասնակցող մյուս երկրներ։
Լ.Մյուզիք. Մենք հարցում ենք ուղարկել տարբեր երկրներ։ Հայաստանն արձագանքել է։ Պատրաստվում եմ այցելել Մակեդոնիա։
«Նովոստի–Արմենիա». Ապրիլի 28–ին լույս կտեսնի «Unexpected» (Անսպասելի) ձեր նոր ալբոմը։ Ու՞մ համար է այն անսպասելի դարձել։
Լ.Մյուզիք. Ինձ համար, նախևառաջ։ Ալբոմի անվանումը «Perfect Life» երգի առաջին տողերից է։ «Անսպասելի» բառն ամենից լավ է բնութագրում իմ մասնակցությունը «Եվրատեսիլին»` ամեն ինչ կատարվեց շատ արագ, ես չէի սպասում, որ հաղթանակ կտանեմ երկու հազար հավակնորդների նկատմամբ։
«Նովոստի–Արմենիա». Երազանք ունե՞ք
Լ.Մյուզիք. Անշուշտ։ Ուզում եմ զբաղվել երաժշտությամբ և գերել մարդկանց սրտերը։ Այժմ այդ ճանապարհին եմ... -0-