Ն. Բորդյուժա. «Նովոստի–Արմենիան» Հայաստանի լավագույն տեղեկատվական գործակալություններից մեկն է

19.06.2015, 14:51
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը հուլիսին կնշի իր առաջին լուրջ հոբելյանը` հիմնավորման 10 տարին։ Այդ կապակցությամբ մենք հրապարակում ենք հարցազրույցների շարք փորձագետների, քաղաքագետների և քաղաքական գործիչների հետ` գործակալության գործունեության և հայ–ռուսական համագործակցության հեռանկարների մասին, այդ թվում` մեդիաոլորտում։ Այդ առիթով «Նովոստի–Արմենիա» գործակալությանը բացառիկ հարցազրույց է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Ն. Բորդյուժա. «Նովոստի–Արմենիան» Հայաստանի լավագույն տեղեկատվական գործակալություններից մեկն է

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը հուլիսին կնշի իր առաջին լուրջ հոբելյանը` հիմնավորման 10 տարին։ Այդ կապակցությամբ մենք հրապարակում ենք հարցազրույցների շարք փորձագետների, քաղաքագետների և քաղաքական գործիչների հետ` գործակալության գործունեության և հայ–ռուսական համագործակցության հեռանկարների մասին, այդ թվում` մեդիաոլորտում։ Այդ առիթով «Նովոստի–Արմենիա» գործակալությանը բացառիկ հարցազրույց է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Նովոստի–Արմենիա» – Պարոն Բորդյուժա, ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գործունեության լուսաբանումը կազմակերպության անդամ երկրներում, մասնավորապես` Հայաստանում։

Ն. Բորդյուժա – Ցանկանում եմ ասել, որ բոլոր պետություններում բավականին մեծ ուշադրություն է դարձվում, այդ թվում, միջոցառումների լուսաբանմանը, որոնք ընթանում են ՀԱՊԿ շրջանակում։ Հայաստանում դա միշտ ավելի ակտիվ է եղել։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը հետաքրքրված է հավաքական ներուժով, որ այսօր Հայաստանը բարդ իրավիճակում է` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնախնդիրը, և տեսնում եմ, որ ՀԱՊԿ գործունեության մասին, իրականացվող քայլերի և միջոցառումների մասին տեղեկատվությունը միշտ առկա է հայկական ԶԼՄ–ների էջերում և տեղի հեռուստաալիքների էկրաններին։

«Նովոստի–Արմենիա» - ՀԱՊԿ–ն ծրագրո՞ւմ է աշխատել անդամ երկրների ԶԼՄ–ներում կազմակերպության գործունեության լուսաբանման ակտիվացման ուղղությամբ։

Ն. Բորդյուժա – Այսօր մենք աշխատում ենք մի շարք ուղղություններով, օրինակ` ՀԱՊԿ Ուսանողական լիգայի` դրանով իսկ առաջ մղելով կազմակերպության մասին տեղեկատվությունը։ Ամեն դեպքում, իհարկե, մեր գործունեության հիմքը  պետությունների կոնկրետ ԶԼՄ–ների հետ փոխգործակցությունն է։ Մենք վերջին ժամանակներս կիրառում ենք պետությունների ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ գլխավոր քարտուղարի հանդիպումները, որպեսզի հնարավոր լինի մանրամասն տարանջատել հենց այդ պետության գործունեությունը ՀԱՊԿ համակարգում։ Ես կարծում եմ, որ այդ նոր ձևն իրեն արդարացրել է, և կշարունակենք հետագայում ևս կիրառել։

«Նովոստի–Արմենիա» – Պատրա՞ստ են, արդյոք, ՀԱՊԿ–ի մեջ մտնող երկրները տեղեկատվական գրոհների համատեղ արտացոլմանը։ Կազմակերպությունն աշխատո՞ւմ է տեղեկատվական սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների մշակման ուղղությամբ։

Ն. Բորդյուժա – Իհարկե։ Մեզ համար դա համար առաջին թեման է։ Մենք հիմա ստեղծել ենք կիբերմիջադեպերի ՀԱՊԿ կենտրոն, գործում են աշխատանքային խմբեր, որոնք մշակում են տեղեկատվական գրոհների դեմ պայքարի առաջարկները` տեղեկատվական անվտանգություն ապահովելու նպատակով։ Կարծում եմ, որ այդ աշխատանքը միայն սկսվել է, մտածում եմ` այն պետք է կատարելագործել։ Դեռ շատ հարցեր կան, որոնք լուծում են պահանջում։ Իմ կարծիքով` ուղղություններից մեկը, որը պետք է զարգացնել, տեղեկատվական քաղաքականության համակարգումն է։ Այսինքն` մենք պետք է համակարգող քայլեր ձեռնարկենք ՀԱՊԿ նպատակների և խնդիրների պարզաբանման, մեր մշակութային կապերի պահպանման, անվտանգության ոլորտում հավաքական ուժերի քարոզչության համար։ Ուստի կարծում եմ, որ այդ աշխատանքը կշարունակվի։

«Նովոստի–Արմենիա» – 2015թ.–ին լրանում է «Նովոստի–Արմենիա» գործակալության 10 տարին։ Ինչպե՞ս կգնահատեք նրա ավանդը ՀԱՊԿ գործունեության լուսաբանման գործում։

Ն. Բորդյուժա – Դուք գիտեք, որ ես շատ գոհ եմ գործակալության հետ մեր փոխգործակցությունից։ Ես շատ գոհ եմ պրոֆեսիոնալիզմից, որին տիրապետում են գործակալության գրեթե բոլոր աշխատակիցները, հարցերի, գնահատականների, այն նյութերի պրոֆեսիոնալիզմից, որոնք նրանք տալիս են։ Ուստի ես կարծում եմ, որ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը Հայաստանում ամենապրոֆեսիոնալ և լավագույն գործակալություններից մեկն է։-0-