Ռեժիսոր Բորիս Գրաչևսկին Երևանում սիրո մասին ֆիլմ կներկայացնի

21.05.2015, 19:44
Ռուս ռեժիսոր և սցենարիստ, «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար, «Իդիոտիզմներ» հումորային արտահայտությունների ժողովածուի հեղինակ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին ժամանել է Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ներկայացնելու իր նոր` «Նոտաների արանքում կամ Տանտրայական սիմֆոնիա» ֆիլմը։ Ֆիլմի, ինչպես նաև «Երալաշ» կինոամսագրի նոր թողարկումների ցուցադրությունը կանցկացվի ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում։ Բորիս Գրաչևսկու այցը կազմակերպվել է Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում` Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ։

 - рис.1Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելելուց հետո Բորիս Գրաչևսկին գրառում է թողել այցելուների մատյանում. «Մեծ վիշտ է, ծանր կորուստ։ Ամբողջ աշխարհը երբեք չի մոռանա դա։ Հայաստանը մեծ երկիր է։ Խաղաղություն ձեզ, թանկագին հայեր։ Բ. Գրաչևսկի»։

Բորիս Գրաչևսկին համաձայնել է պատասխանել «Նովոստի–Արմենիա» գործակալության մի քանի հարցի։

– Երեկոյան կկայանա «Նոտաների արանքում կամ Տանտրայական սիմֆոնիա» ձեր ֆիլմի պրեմիերան։ Ինչի՞ մասին է այն։

— Ֆիլմը սիրո մասին է, տարբեր տարիքի սիրո, կյանքի մասին, այն կյանքի, որ, թերևս, ես եմ ապրել։

– Այսինքն` սա ինքնակենսագրակա՞ն ֆիլմ է։ Ո՞րն է դրա հիմնական ուղերձը։

– Ոչ։ Կյանքն է ինքնակենսագրական։ Մենք բոլորս, ցավոք, նույն քայլով ենք ընթանում։ Ֆիլմի սցենարը վաղուց է գրվել, վաղուց հորինվել։ Շատ սիրուն կինո է, այնտեղ շատ ծիծաղելի և թախծոտ դրվագներ կան։ Ինչպես կյանքում։ Ես ցանկանում էի ասել. «Մարդիկ, սիրեք միմյանց»։

– 1974 թվականին Դուք, դրամատուրգ Ալեքսանդր Խմելիկի հետ համատեղ, հիմնել եք «Երալաշ» կինոամսագիրը։ Մի ժամանակ այն չափազանց հայտնի էր։ Այն դիտում էին և աղջիկները, և տղաները, ինչպես նաև նրանց ծնողները։ Ի՞նչ ուղի է անցել կինոամսագիրն այս տարիների ընթացքում։

– Հսկայական ուղի։ Կինոամսագիրն այժմ բոլորովին ուրիշ է, ուրիշ հանդիսատես, ուրիշ ընկալում, ուրիշ աշխարհ։ Շատ կարևոր է, որ մենք այսօր աշխատում ենք ժամանակակից երեխայի պահանջների համար։ Մայիսի 1–ին «Սելֆի» թողարկման պրեմիերան էր` խելահեղ վարկանիշով։ Ես այդ սյուժեն նաև Հայաստան եմ բերել։ Մենք լավ գիտենք, թե ինչով են տարված երեխաները, և փորձում ենք ոչ միայն ժամանակին համընթաց քայլել, այլ նաև հետաքրքիր լինել։ Թեև դա դյուրին չէ։ Ամերիկյան ճնշումը դուրս է մղել ռուսական մտածողությունը։ Իսկ իմ կարծիքով` Չեբուրաշկան Սիմփսոններից լավն է։ «Երալաշ» ամսագիրն ավելի կոշտ է դարձել, և հումորը` մի փոքր ավելի կոշտ։ Ես երջանիկ եմ, որ այսօր մեր հեռուստադիտողը ցանկացած ամերիկյան մուլտֆիլը փոխում և «Երալաշի» է նայում, ինչն ինձ համար շատ թանկ է և կարևոր։

– 2013 թվականից Դուք մասնակցում եք Մարգարիտա Մայսկայայի «Արտ–Իզո–Կենտրոն» արվեստների միջազգային կենտրոնի սահմանափակ հնարավորություններով երեխաների համար բարեգործական նախագծերին։ Դա Ձեր քաղաքացիական դիրքորոշու՞մն է, թե՞ արյան կանչը։

– Ե՛վ մեկը, և՛ մյուսը։ Ես չէի բաժանի։ Դա նրանց ավելի է պետք, իսկ ինձ դա պետք է։ Միշտ պետք է օգնել, հատկապես ամենածանր պահերին։ Իրականում ես վերջին քսան տարին եմ դրանով զբաղվում։ Այսպես, ես շատ երկար եմ հովանավորել Մոժայսկի կանանց բանտի Երեխայի տունը։ Դա սարսափելի վայր է։ Ինչպես ասում են, պետք չէ պայքարել մաքրության համար, պետք է ավլել։ -0-