Երրորդ համաշխարհային պատերազմն առաջիկայում մարդկությանը չի սպառնում. աստղաբան

15.12.2014, 17:37
Նոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում քաղաքական գործիչները և պետական այրերն ավելի ուշադիր են սկսել լինել աստղաբանների կանխատեսումներին այն մասին, թե ինչ են աստղերը հուշում նրանց հաջորդ տարում։ Կլինի այն, արդյո՞ք, հաջող, և կարևորը` խաղաղ, կայունանում է, արդյո՞ք, իրավիճակն աշխարհում, կընթանա, արդյո՞ք, կյանքը նորմալ հունով` այդ ամենը կարող է չանհանգստացնել մարդկանց։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն այդ առիթով դիմել է հայտնի հայ աստղաբան և էզոտերիկ Գուրգեն Հովհաննիսյանին 2015 թվականի աստղաբանական կանխատեսումներ ստանալու համար։
Երրորդ համաշխարհային պատերազմն առաջիկայում մարդկությանը չի սպառնում. աստղաբան

Նոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում քաղաքական գործիչները և պետական այրերն ավելի ուշադիր են սկսել լինել աստղաբանների կանխատեսումներին այն մասին, թե ինչ են աստղերը հուշում նրանց հաջորդ տարում։ Կլինի այն, արդյո՞ք, հաջող, և կարևորը` խաղաղ, կայունանում է, արդյո՞ք, իրավիճակն աշխարհում, կընթանա, արդյո՞ք, կյանքը նորմալ հունով` այդ ամենը կարող է չանհանգստացնել մարդկանց։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն այդ առիթով դիմել է հայտնի հայ աստղաբան և էզոտերիկ Գուրգեն Հովհաննիսյանին 2015 թվականի աստղաբանական կանխատեսումներ ստանալու համար։

Երրորդ համաշխարհային չի լինելու

Աստղաբանը, նախևառաջ, հավաստեց, որ, չնայած, որոշ փորձագետ–քաղաքագետների հայտարարություններին, Երրորդ համաշխարհային պատերազմ, այնուամենայնիվ, չի լինի։

Ոմանք պնդում են, որ աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններն այսօր տանում են գլոբալ պատերազմի։ Իրականում դա այդպես չէ։ Նրանք, ովքեր նոր համաշխարհային պատերազմ են կանխատեսում, միայն ցանկանում են առաջ տանել սեփական չարչիական շահերը, ասաց Հովհաննիսյանը։ Աստղաբանը միաժամանակ հավաստեց, որ բոլոր դեպքերում իրադարձությունները կարող են այնպես ծավալվել, որ գլոբալ պատերազմից հնարավոր կլինի խուսափել։

ԵՄ–ի, ԵՏՄ–ի և Արևելքի մասին

Հովհաննիսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, հաջորդ տարի կշարունակվեն վերջին հինգ տարիներին նկատվող գործընթացները։

«Նախորդ տարվա իմ կանխատեսումների մեծ մասը, այնուամենայնիվ, արդարացել են։ Իմ կանխատեսումները, մասնավորապես, վերաբերում էին Եվրոպային»։

Նախորդ տարի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Հովհաննիսյանը կանխատեսել էր, որ Յուպիտերի «ռեֆորմատորական» ազդեցությունը կտարածվի ինչպես գերտերությունների, այնպես էլ քաղաքական միությունների վրա։ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ քաղաքական խոշոր միավորումները, օրինակ, Եվրամիությունը և ստեղծվող Եվրասիական միությունը, կարող են լուրջ փոփոխությունների ենթարկվել։ Իսպանիայի համար աստղաբանը կանխատեսել էր բասկերի և կատալոնացիների միջև հակամարտությունների խորացում։ Մեծ Բրիտանիային, ըստ կանխատեսումների, սպասում էին ներքաղաքական փոփոխություններ, սակայն ոչ այնքան էական, որ ազդեն աշխարհի աշխարհաքաղաքական իրավիճակին։

Խոսելով Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարների մասին` աստղաբանը կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կանխատեսում։

Ռուսաստանի և Եվրոպայի հետ իրավիճակի վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց. «Ցավոք, Ռուսաստանի, Ուկրաինայի և սլավոնական ժողովուրդների հետ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բավականին խճճված է։ Կարծում եմ, որ իրավիճակի բարելավման հիմնական հնարավորությունը կլինի փետրվարի 19–ից մինչև ապրիլի 7–ը։ Հենց այդ ժամանակահատվածում ճիշտ գործողությունների դեպքում կարելի կլինի լուծել խնդիրները դիվանագիտական մակարդակում»։

Ռուսաստանի համար, ըստ նրա, բավականին ծանր տարի են հուշում աստղերը, բայց, այնուամենայնիվ, ստեղծված ծանր իրավիճակի փոփոխության հնարավորություններ կան։

Աստղաբանը նշեց նաև, որ կշարունակվի Արևելքի զարգացումը, իսկ ԱՄՆ–ն կշարունակի այդ փոփոխություններին հարմարվելու քաղաքականությունը, մասնավորապես, Ճապոնիայի և Չինաստանի դեպքում։

«Այժմ մարդկությունը լուրջ փոփոխությունների ճանապարհին է, որոնք, արդյունքում, կյանքի պայմանների բարելավմանն են ուղղված։ Սակայն, եթե վախենանք առաջ գնալուց և մշտապես մնանք անցյալի ազդեցության տակ, բարեփոխումների գործընթացը մարդկության համար ավելի ցավոտ կլինի»,– կարծում է աստղաբանը։

Հայաստանը և Այծի տարին

Մեր երկրի վերաբերյալ Գուրգեն Հովհաննիսյանը բավականին լավատեսական կանխատեսում  է արել։ Հայաստանում առաջիկա տասը տարիներին, աստղաբանի կանխատեսմամբ, որևէ լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Չեն կանխատեսվում ոչ պատերազմներ, ոչ աղետներ։

Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի։
 

«Ինչ վերաբերում է ԵՏՄ–ին Հայաստանի միացմանը, ապա էզոտերիկայի տեսանկյունից տվյալ որոշումը ոչ սխալ է, ոչ ճիշտ։ Դա միանգամայն բնական գործընթաց էր։ Միակ նկատողությունը` Հայաստանը չպետք է մեկուսանա աշխարհում կատարվող գործընթացներից»,– զգուշացրել է Հովհաննիսյանը։

Ընդհանուր առմամբ, աստղաբանական կանխատեսումներով, Փայտե այծի տարին տարեցտարի կամքի ուժի և համառության դրսևորումների տարի է, որոնց շնորհիվ կարելի է լուծել զանազան խնդիրներ կենսագործունեության բոլոր ոլորտներում` ներառյալ քաղաքականությունը։-0-