Մհեր Սիմոնյան. «Երիտասարդ «առաջնորդները» պետք է լցված լինեն «եվրասիականությամբ»
Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանն Էլլա Տարանովային պատմել է եվրասիական երիտասարդական «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի նպատակների և հեռանկարների մասին։ Համաժողովը կանցկացվի Հայաստանում հունիսի 10-15–ը «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի օժանդակությամբ։
– Ռուսաստանի և մերձավոր երկրների երիտասարդությունը եվրասիական համաժողովի է պատրաստվում արդեն երկրորդ անգամ։ Դա նշանակում է, որ գաղափարը պահանջվա՞ծ է։
–Առաջին տարին չէ, որ մեր Հիմնադրամը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ հօգուտ հետխորհրդային տարածքում համագործակցության ինտեգրացիոն նոր ձևաչափի` Եվրասիական միության։ Մեր գլխավոր խնդիրներն են` եվրասիական ինտեգրման կողմնակիցների փոխգործակցության ամրապնդումը քաղաքական և տնտեսական ոլորտներում, դրական տեղեկատվական ֆոնի ստեղծումը, ինչպես նաև եվրասիական գաղափարի օժանդակության օգտին հանդես եկող ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ոչ կառավարական կազմակերպություններին համագործակցությունում ներգրավելը։ Մեր գործունեությունում հատուկ տեղ են զբաղեցնում երիտասարդական միասնական տարածքի ձևավորման նախագծերը։
«Երիտասարդ Եվրասիա» առաջին համաժողովն անցել է նախորդ տարի և հաջողված է եղել։ Այն ցույց տվեց, որ երիտասարդությունը շահագրգռված է միմյանց ճանաչելով, սերտ շփումներ հաստատելով։ Նախորդ տարվա դեկտեմբերին ռուս–հայկական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում «Երիտասարդ Եվրասիան» նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացավ։
– Ինչպիսի՞ն կլինի այս համաժողովը։
– Ֆորումի շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 10–15–ը Ծաղկաձորում, մենք մտադիր ենք շարունակել հետխորհրդային տարածքի երկրների երիտասարդական հասարակական–քաղաքական կազմակերպությունների և երիտասարդ լրագրողների համախմբանն ուղղված աշխատանքը, ուժեր, որոնք աջակցում են եվրասիական ինտեգրացիոն միավորմանը։
Համաժողովին կմասնակցեն անկախ պետությունների 150 երիտասարդ առաջնորդներ։ «Երիտասարդ Եվրասիա»-ի բանախոսները, փորձագետները և հյուրերը կլինեն Ռուսաստանի և Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի անդամները և «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի առաջատար լրագրողները։
- Պատմեք մանրամասն ծրագրի մասին: Ինչո՞վ եք նախատեսում հետաքրքրել եվրասիական համաժողովի մասնակիցներին այս տարի:
- Համաժողովի ծրագիրը կազմված է այնպես, որ երիտասարդները ժամանակ ունենան և մասնագիտական գիտելիքների բարձրացման, և առաջնորդի որակների զարգացման համար: Դասախոսությունների և թրեյնինգների հետ միաժամանակ գործելու են նաև «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Երիտասարդ լրագրողներ» և «Եվրասիայի անվտանգություն» թեմատիկ հարթակները` ազնիվ, օբյեկտիվ, հորինված և ասեկոսեներից զուրկ տեղեկատվության փոխանակման համար:
Նմանատիպ շփում նոր սերնդին հարկավոր է օդի պես, չէ՞ որ իրենց աչքի առաջ տեղի են ունենում մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ: Այսօր տարածաշրջանից դուրս գտնվող տարբեր ուժեր ձգտում են ճնշում գործադրել հետխորհրդային երկրների վրա: Նրանց հատուկ ուշադրության կենտրոնում է երիտասարդությունը:
Մի՞թե միայն Ուկրաինան բավարար չէ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ է ունենում Արևմուտքի կողմից գաղափարախոսական մոդելների պարտադրումը: Նույն ուժերի կողմից լուրջ դիմակայության հետ է բախվում նաև իրական դարձած Եվրասիական տնտեսական միությունը:
- Բազմաթիվ արևմտյան քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ, ինչպես նաև Ռուսաստանում գործող ընդդիմադիր ուժեր, բացասական են վերաբերվել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը: Ի՞նչ եք մտածում այս մասին:
- Արևմուտքում եվրասիական ինտեգրումը փորձում են ներկայացնել որպես ԽՍՀՄ-ի վերստեղծման փորձ: Կարծիք է տարածվել, թե Մոսկվան ձգտում է վերականգնել նախկին խորհրդային հանրապետությունների հետ ոչ իրավահավասար հարաբերությունների համակարգը: Ռուսաստանի հասցեին հնչող հարձակողական հայտարարությունների հետ մեկտեղ փորձ է արվում հետխորհրդային տարածքի երկրների քաղաքական վերնախավերին և քաղաքացիական հասարակությանն ակտիվորեն ներգրավել այնպիսի ծրագրերում, որոնց հիմնական նպատակը ապաինտեգրումն ու նոր բաժանարար գծերի ստեղծումն է:
Միաժամանակ մեր աշխատանքը ցույց է տալիս, որ եվրասիական ինտեգրման գաղափարը աջակցություն և ըմբռնում է գտնում մեր երկրի բնակիչների զգալի մասի շրջանում: Չնայած դեռևս գոյություն ունի ոչ բավարար իրազեկվածության խնդիր նախագծի էության և շահերի մասին, որոնք կարելի է ստանալ ինտեգրացիոն միությանը մասնակցությունից:
Եվրասիական երիտասարդական համաժողովը նպատակաուղղված է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի առավել ակտիվ և ստեղծագործ երիտասարդների միջև շփման հաստատմանը: Ապագա առաջնորդները պետք է լցված լինեն «եվրասիականությամբ»:-0-

