Բաքուն քարոզչության գեբելսյան մեթոդներ է օգտագործում. պատգամավոր

15.07.2011, 17:31
Բաքուն քարոզչության գեբելսյան մեթոդներ է օգտագործում. պատգամավոր
Բաքուն քարոզչության գեբելսյան մեթոդներ է օգտագործում. պատգամավոր

Բաքուն քարոզչության գեբելսյան մեթոդներ է օգտագործում, ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «խաղալիքի մեջ տեղադրված սարքի պայթյունի» հետևանքով երեխայի մահվան մասին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ուռճացվող ապատեղեկատվությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ «13-ամյա Հայգյուն Շահմալիևան իբր խաղալիք է գտել «Հայաստանից դեպի Ադրբեջան հոսող գետում»:

«Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ, որը ղարաբաղյան բանակցությունները փակուղի է մտցնում, ինչպես նաև այդ երկրի ղեկավարության՝ խնդիրը լուծելու ցանկության բացակայությամբ նացիստական Գերմանիայի ժամանակաշրջանի գեբելյան քարոզ է վարում՝ տարածելով ստեր և կեղծիքներ», - ասաց Շարմազանովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Նրա խոսքերով՝ միջազգային հանրությունն, անկասկած, կհասկանա, որ սա «սև» PR-է:

«Այս ամենը չի կարող անպատասխան մնալ: Միջազգային հանրությունը պետք է ադրբեջանցի ագիտատորների «քթին խփի»՝ բացատրելով, որ չի կարելի զբաղվել նմանատիպ էժանագին և անբարոյական քարոզով», - նշեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն իր քարոզում երեխաների է օգտագործում:

«Մեր նախագահն արդեն ասել է, որ նրանք ստեղծում են ռասիզմի և հայատյացության վրա հիմնված պետություն: Կազանի հանդիպումից հետո մենք համոզվեցինք, որ Բաքուն պետական մակարդակով ռասիզմ և հայատյացություն է քարոզում, զբաղվում է սև PR-ով: Այս ամենը չի նպաստում բանակցային գործընթացին», - ասաց Շարմազանովն ՝ավելացնելով, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դովիլյան հայտարարությանը:

Հունիսի 24-ին Կազանում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որի ընթացքում ղարաբաղյան խնդրի հարցում էական առաջընթաց ձեռք չի բերվել:

Սակայն Կազանի հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում երկրի ղեկավարները արձանագրել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքների հավանության համար պայմանների ստեղծմանը:

Մայիսի 26-ին ընդունված դովիլյան հայտարարության մեջ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պնդում են բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հենց ուժի կիրառումն է հանգեցրել առճակատման և անկայունության ներկայիս իրավիճակին, իսկ դրա կրկնակի կիրառումը կհանգեցնի միայն նոր տաջանքների ու սնանկացման և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:-0-