ԼՂՀ-ի սահմանային գոտու երկարությամբ շրջաթռիչքների միջոցով ԼՂՀ-ի վրա հոգեբանական ազդեցության փորձերն անիմաստ են. ՊՆ

08.11.2010, 13:39

ԼՂՀ-ի սահմանային գոտու երկարությամբ շրջաթռիչքների միջոցով ԼՂՀ-ի վրա հոգեբանական ազդեցության փորձերն անիմաստ են, կարծում է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

ԼՂՀ ՊՆ Լրատվության և քարոզչության բաժնի տեղեկատվության համաձայն, նախորդ շաբաթ ակտիվություն է արձանագրվել ադրբեջանական օդուժի կողմից սահմանային գոտու երկարությամբ իրականացված ուսումնավարժական և հետախուզական շրջաթռիչքների առումով: Հակառակորդը գործողության մեջ է դրել ինչպես մարտական ինքնաթիռներ, այնպես էլ` անօդաչու թռչող սարքեր:

Տեղեկատվության մեջ ընգծվում է, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ուժերի և հակաօդային ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողությունների շնորհիվ ապահովվել է Արցախի ցամաքային և օդային սահմանների լիարժեք պաշտպանությունը:

«Կարծում եմ, որ ուսումնավարժական  թռիչքներին զուգահեռ փորձ է կատարվում հոգեբանորեն ազդել արցախյան կողմի վրա: Սակայն այս ամենը Ադրբեջանի իշխանությունների հերթական անիմաստ քայլն է», - նշեց Հասրաթյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղարը նշեց նաև, որ ԼՂՀ-ի օդային սահմանները հուսալի կերպով պաշտպանված են:-0-