Հայ-թուրքական մերձեցման գործընթացում առաջընթաց կարելի է ակնկալել 2014 թ.-ից ոչ շուտ

22.04.2010, 19:26
Հայ-թուրքական մերձեցման գործընթացում առաջընթաց կարելի է ակնկալել 2014 թ.-ից ոչ շուտ
Հայ-թուրքական մերձեցման գործընթացում առաջընթաց կարելի է ակնկալել 2014 թ.-ից ոչ շուտ

Նկատի էր առնվում, որ ճգնաժամային փուլում պետք է շատ զգույշ լինել, չի կարելի ապրիլի 24-ին օգտագործել «ցեղասպանություն» բառը, քանի որ դա ճգնաժամային փուլում մեծ անզգուշություն կլինի: Այլ կերպ ասած՝ մենք Թուրքիային դժվարությամբ բերեցինք և բանակցությունների սեղանի շուրջ նստեցրինք, և եթե ապրիլի 24-ին որևէ բան ձեռնարկենք, ապա նրանք կրկին կփախչեն, և մենք ստիպված կլինենք կրկին սպասել որևէ մեծ գագաթնաժողովի՝ նրանց ետ բերելու համար:

Բացի այդ, այդ հայտարարությունը Սարգսյան-Էրդողան, Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումների փաստի արձանագրումն էր, այլ կերպ ասած՝ այն բանի արձանագրումը, որ բանակցությունները շարունակվում են՝ նույնիսկ ճգնաժամային փուլում:

Ապրիլի 12-ին կայացած Սարգսյան- Էրդողան հանդիպումը նշանակալի է նաև այն պատճառով, որ 2009 թ.-ի հոկտեմբերի 13-ից (Թուրքիայի Բուրսա քաղաքում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը) մինչև 2010 թ.-ի ապրիլի 12-ը ոչ մի բան տեղի չի ունեցել: Իսկ դա նշանակում է, որ Օբաման չէր կարող ապրիլի 24-ին բաց սրտով հայտարարել, որ «գործընթացն ընթանում է», քանի որ այն ավարտվել է վեց ամիս առաջ:

Իսկ հիմա, իսկապես, այնպես է ստացվում, որ գործընթացն ընթանում է: Եվ Օբաման կարող է ասել դրա մասին՝ հղում անելով Քրոուլիի հայտարարությանը:

Նովոստի-Արմենիա – Հայաստանը հայտարարում էր այն մասին, որ եթե խելամիտ ժամկետներում որևէ բան տեղի չունենա, ապա նա դուրս կգա գործընթացից: Ո՞ր ժամկետները կարելի է խելամիտ համարել, արդյո՞ք ապրիլի 24-ը այդ ժամկետների ճգնաժամային սահմանն է:

Ա. Շաքարյան -  Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը 2010 թ.-ի հունվարից բազմիցս ասել է, որ որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան իրավիճակը վատանում է: Թուրքիայի կողմից խելամիտ ժամկետներում որևէ քայլեր իրագործելու մասին խոսքերը ես ընկալեցի որպես խորհրդարանում արձանագրություններից գոնե մեկի անցկացում կամ նախնական հավանության ստացում:

Սակայն այդ հանդիպումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը, հնարավոր է, մեկնաբանվեն հայկական կողմից որպես դրական քայլ:

Նովոստի-Արմենիա – Այլ կերպ ասած՝ Դուք կարծում եք, որ «խելամիտ ժամկետներ» հասկացությունը փոքր-ինչ ընդլայնվե՞լ է

Ա. Շաքարյան – Կարծում եմ, որ՝ այո: Եթե Էրդողանը հայտարարում էր, որ ներխորհրդարանական իրավիճակը դեռ բավարար չէ, ինչպես նաև հայկական կողմից խնդրել է մի փոքր էլ ձգձգել գործընթացը, և հայկական կողմը դեմ չի արտահայտվել, ապա ստացվում է, որ մենք համաձայնել ենք, որ վերջնաժամկետը՝ ապրիլի 24-ը, հետաձգվել է անորոշ ժամանակով:

Նովոստի-Արմենիա – Այդ դեպքում ամփոփելով վաշինգտոնյան բոլոր հանդիպումների արդյունքները՝ կարելի՞ է, արդյոք, պնդել, որ Հայաստանը ստիպված խաղում է այն կանոններով, որոնք թելադրում է Թուրքիան:

Ա. Շաքարյան – Հայաստանն այժմ փնտրելու է իր վերջնաժամկետի հետաձգումն արդարացնելու միջոցներ:

Նովոստի-Արմենիա – Այսպիսով ստացվում է, որ գործընթացը սահուն կերպով կշարունակվի ապրիլի 24-ից հետո և անորոշ հետևանքներո՞վ:

Ա. Շաքարյան – Եթե Սարգսյանն ու Օբաման իրենց հանդիպման ընթացքում որևէ հատուկ պայմանավորվածության չեն հասել, ապա մինչև այսօր ամեն ինչ հենց նման սցենար է մատնանշում:

Նովոստի-Արմենիա – Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է վկայում վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ կողմերի պաշտոնական մեկնաբանությունների բացակայությունը:

Ա. Շաքարյան- Այլ աղբյուրներ չունենալով՝ Վուդրո Վիլսոնի գերեզման այցելելիս նախագահ Սարգսյանի արած հայտարարությունը կարելի է համարել Հայաստանի պաշտոնական հայտարարությունը, որից կարելի է եզրակացնել, որ հայ-թուրքական բանակցություններն այնքան էլ լավ չեն անցել:

Նովոստի-Արմենիա – Ինչպիսի՞ն է իրավիճակի զարգացման Ձեր քաղաքագիտական կանխատեսումը:

Ա. Շաքարյան-  Մինչև 2011 թ.-ին Թուրքիայում նախատեսված ընտրությունները 99 տոկոսով որևէ առաջընթաց թուրքական կողմից, իսկ հետևաբար նաև մեր կողմից, չի լինի: Դրան կհետևեն Հայաստանի խորհրդարանական և նախագահական ընտրությունները, այսինքն՝ մեզ մոտ էլ դրա մասին խոսել չի կարելի: Բացի այդ, 2011 թ.-ին, բոլոր հաշվարկներով, Թուրքիայի խորհրդարանական կոալիցիայում կընդգրկվեն ազգայնականները, իսկ նման դասավորվածության դեպքում արձանագրությունների շուրջ որևէ առաջընթաց չի լինի:

Այլ կերպ ասած՝ ստացվում է այնպես,  ինչպես ցանկանում է Թուրքիան, թերևս՝ այն, ինչ ձեռնտու է նաև մեզ՝ բանակցությունների շարունակություն «մարմանդ կրակի վրա»:  Մենք մինչև վերջ չկարոցավանք օգտագործել հնարավորությունների այն պատուհանը, որն ունեինք 2008-2009 թթ.-ին:

Նովոստի-Արմենիա – Այսպիսով ստացվում է, որ գործընթացի ակտիվացում չի լինի մինչև 2013 թվակա՞նը:

Ա. Շաքարյան - Այո:

Նովոստի-Արմենիա – Իսկ ֆուտբոլային դիվանագիտության սկզբից ինչպե՞ս կբնութագրեիք գործընթացն ապրիլի 24-ի համատեքստում, որը ինքնատիպ կարմիր եզրագիծ է, նախքան որը պետք է ինչ-որ բան տեղի ունենա:

Ա. Շաքարյան – Արձանագրությունների համատեքստում ամենամեծ դրական բանը մեզ համար այն է, որ հայկական հասարակությունը նորովի հայացք գցեց Թուրքիային: Մինչ այդ մենք Թուրքիային նայում էինք չափազանց կարծրատիպորեն և լուրջ վերլուծություն չէինք կատարում: Արձանագրությունները դարձան այն կատալիզատորները, որոնց շնորհիվ բացվեցին մեր աչքերը, մենք հասկացանք, որ սահմանի բացումը հնարավոր է:

Եթե անդրադառնանք Հայաստանի մեդիա-տարածքին, ապա երկրում բացվեցին բազմաթիվ կայքերի թուրքական տարբերակները, թուրքական լուրերը սկսեցին մեծ արձագանք ստանալ: Այլ կերպ ասած՝ հայկական հասարակությունը սկսեց ավելի շատ հետաքրքրվել Թուրքիայով և ավելի լավ ճանաչեց այդ երկիրը: Իսկ դա նշանակում է, որ որքան լավ մենք ճանաչենք Թուրքիային, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենանք՝ թուրքական հասարակության հետ ընդհանուր լեզու գտնելու համար:

Սակայն վատ է, որ չնայած «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնողը Հայաստանն էր, սակայն միջազգային մամուլը վկայում է հակառակը և նախաձեռնությունը վերագրում է Թուրքիային: Այլ խոսքերով՝ Թուրքիան գողացավ այն գործընթացի հեղինակային իրավունքը, որը պատկանում է Հայաստանին, և այստեղ մենք թուլացանք:

Բացի այդ, եթե Հայաստանի համար այս գործընթացում կարևորը արդյունքն է, ապա Թուրքիայի համար՝ բուն գործընթացը: Մենք արդյունքի չհասանք, իսկ Թուրքիան ստացավ գործընթաց: Այսպիսով՝ մենք նախաձեռնեցինք գործընթացը, սակայն դրանից օգուտ քաղեց Թուրքիան: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ չնայած մեր արտգործնախարարությունը շատ լավ և դիվանագիտորեն է աշխատում, ամեն դեպքում՝ Հայաստանի դիրքորոշումն ու կշիռը դեռ այնպիսին չեն, որ Թուրքիայի հետ հավասար բանակցությունների մտնելով՝ հաղթող դուրս գանք:

Ես կարծում եմ, որ արձանագրությունների ձախողումը շատ վատ է, որ Հայաստանը, ամեն դեպքում, դեռ պատրաստ չէ անմիջապես բացել սահմանը: Հայաստանի տնտեսական, միգրացիոն և մաքսային օրենսդրությունը, ինչպես նաև հայերն իրենք իրենք մտածելակերպով, դեռ պատրաստ չեն Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների: Այսպիսով՝ հայ-թուրքական արձանագրությունների ձախողումը սրեց մեր զգոնությունը, և մինչ սահմանների բացումը մենք պետք է պատրաստվենք հաջորդ բանակցությունների դեպքում ավելի բարձր մակարդակում գտնվելուն: Առաջին փորձը պետք է համարենք մեր տնային նախապատրաստությունը և արդեն այսօրվանից պատրաստվենք նրան, որ 2014 թ.-ին պատրաստ լինենք 2015-ին, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Նովոստի-Արմենիա – Փաստորեն այն, ինչ տեղի էր ունենում երկու տարվա ընթացքում, պետք է գլխավոր փորձ համարել ավելի գլոբալ և դինամիկ զարգացման համա՞ր:

Ա. Շաքարյան – Ամերիկացիները լավ արտահայտություն ունեն՝ failing forward, որը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կարելի է զիջել՝ հետո ավելի առաջ շարժվելու համար: Մենք այս անհաջողությունը պետք է օգտագործենք առաջ շարժվելու համար, քանի որ եթե մինչև ապրիլի 24-ը դեպի առաջ որևէ քայլ չարվի, ապա ես դա անհաջողություն եմ համարում: -0-