Արա Սաղաթելյան. Մենք պետք է նորից սովորենք լսել, վստահել ու հասկանալ միմյանց

27.11.2009, 14:26
Արա Սաղաթելյան. Մենք պետք է նորից սովորենք լսել, վստահել ու հասկանալ միմյանց
Արա Սաղաթելյան. Մենք պետք է նորից սովորենք լսել, վստահել ու հասկանալ միմյանց

- Ի՞նչ եք ակնկալում Եվրոպական և Ասիական ԶԼՄ-ների համաժողովից, որը նոյեմբերի 9-10-ը Մոսկվայում կազմակերպում է «ՌԻԱ Նովոստի» միջազգային գործակալությունը:

- Համաժողովից, որը ես համարում եմ շատ ժամանակին կազմակերպված միջոցառում, ակնկալում եմ կառուցողական պրոֆեսիոնալ և մարդկային շփումներ: Կարծում եմ, որ դա լավ հարթակ է, որտեղ մենք կարող ենք փորձ փոխանակել, որը ԶԼՄ-ների ոլորտի կայացման տարիներին ձեռք է բերել համաժողովի մասնակից երկրներից յուրաքանչյուրը առանձին:

- Ձեր կարծիքով՝ ԱՊՀ տարածքում միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու կարի՞ք կա:

- Կարծում եմ, որ նման անհրաժեշտություն կա: Ներկա փուլում ինտեգրացիոն գործընթացներում չի կարելի թերագնահատել տեղեկատվական, մեդիա բաղադրիչի դերն ու նշանակությունը, որը, բնականաբար, ակտիվորեն ազդում է հետխորհրդային տարաքի յուրաքանչյուր բնակչի քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքի վրա: Կարծում եմ, որ նախաձեռնությունը պետք է բխի ոչ թե մեկ երկրից, որն իր վրա կվերցնի ողջ ծանրաբեռնվածությունը, այլ պայմանական պրոֆեսիոնալ կորպորացիայի բոլոր մասնակիցները պետք է գիտակցեն նման տեղեկատվական ընդհանրության անհրաժեշտությունը:

Ինտեգրացիոն գործընթացները առաջ են շարժվում, դրանք տարբեր ձևաչափեր են, սակայն էականը ԶԼՄ-ների տարածաչափության հարցն է:

Դրան գումարած ցանկացած ինտեգրացիոն ձևաչափի հաջող իրագործումը, ինչպես հայտնի է, կախված է հասարակության կողմից համարժեք ընկալումից: Մեդիա ոլորտում առանց փոխըմռնման և համագործակցության մենք շատ բան ենք կորցնում համագործակցության գործընթացների արդյունավետության հարցում:

Իմ կարծիքով՝ ռուսաց լեզվի ընդհանրության հիմքի վրա գործող ընդհանուր տեղեկատվական դաշտն այսօր էլ գոյություն ունի: Այդ դաշտի ակտիվացման անհրաժեշտությունը, իհարկե, գոյություն ունի, այլ բան է՝ ինչ ձևով է դա իրականացվելու:

Ժամանակին որոշ փորձեր ձեռնարկվել են, սակայն դրանց արդյունավետության հարցը վիճահարույց է: Կարծում եմ, որ այս փուլում ներկա համաժողովի մոդելը, երբ միևնույն հարթակի վրա միջանձնային շփման համար հավաքվում են շահագրգիռ սուբյեկտների մեդիա-վերնախավերի ներկայացուցիչները, առավել օպտիմալ է:

- Պե՞տք է, արդյոք, երկրները միասին լուծեն խնդիրները, որոնց հետ այսօր բախվում են ԶԼՄ-ները, թե՞ յուրաքանչյուր երկիր իր ձևով պետք է լուծի այդ խնդիրները:

- Պե՞տք է: Ոչ, կարող են: Ժամանակն է ետևում թողնել սեփական ինքնավարության գիտակցման, սեփական ազգային ինքնությունը առաջին պլան մղելու և զուտ ազգային խնդիրներով սահամանափակվելու ժամանակը: Այժմ մենք գործ ունենք կայացած սուբյեկտների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին փորձը դժվարությունների հաղթահարման, տարբեր խնդիրների լուծման, ԶԼՄ-ների այս կամ այն տեսակի զարգացման հարցում: Կարծում եմ՝ մենք իրար հետ կիսելու շատ բան ունենք, չէ՞ որ օբյեկտիվորեն մենք շատ միանման խնդիրներ ունենք ...

Օրինակ, համաժողովի համակարգող խորհրդի հանդիպման ժամանակ մենք քննարկում էինք ԶԼՄ-ների նկատմամբ վստահության նվազման խնդիրները, տպագիր ԶԼՄ-ների ոլորտում գոյություն ունեցող բարդ իրավիճակը, հրատապ են նաև ցանցային մեդիահաղորդակցությունների զարգացման հարցերը: Այս ամենն անհրաժեշտ է կարողանալ և հնարավորություն ունենալ քննարկել:

- Ձեր կարծիքով՝ անհրաժե՞շտ է, արդյոք, այդ ամենի համար ստեղծել որևէ կազմակերպչական կառույց կամ համաժողով:

- Իմ կարծիքով՝ մեդիատարածքի մասնակիցների սուբյեկտիվ նպատակներից անկախ անհրաժեշտ է հնարավորինս պայմաններ ստեղծել՝ տարբեր հարթակներում փոխընդունելի տեղեկատվական ներկայության, կանոնավոր և վստահելի կապերի հնարավորության տրամադրման համար:

Մոտեցումները կարող են տարբեր լինել, սակայն ես կարծում եմ, որ անհրաժեշտ է կանոնավոր ինստիտուցիոնալ ձևաչափ, որի շրջանակներում մենք կկարողանանք խնդիրներ քննարկել, փորձ փոխանակել, պայմանավորվել վարքի ընդհանուր նորմերի և կանոնների մասին:

Այս փուլում կարևոր չէ՝ դա կլինի մշտապես գործող կառույց, թե պարբերական հանդիպումներ, որոնց կանցկացվեն այս ձևաչափով:

Եթե մենք նայում ենք դեպի ապագա, ապա մեզ պետք է կրկին, առանձին զարգացման երկար տարիներից հետո տարբեր միությունների և պայմանագրերի ֆոնի ներքո մեդիահարթակում փոխըմռնման համակարգի հանգել: Մենք պետք է նորից սովորենք լսել, վստահել ու հասկանալ միմյանց:

- Մոսկվա՝ Եվրոպական և Ասիական ԶԼՄ-ների ֆորումին մասնակցելու ժամանող  մեդիահանրության ներկայացուցիչները ի՞նչ խնդիրների ևս պետք է ուշադրություն դարձնեն:

- Իմ կարծիքով՝ այս համաժողովի առանձնահատկությունն այն է, որ Մոսկվայում հավաքվում են մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում են, այսպես կոչված, դաշտային պայմաններում: Պրոֆեսիոնալներ, որոնք իրենց երկրներում ազդում են տեղեկատվական օրակարգի ձևավորման վրա: Դաշտի խաղացողների անմիջական կապերը շատ արժեքավոր են, սակայն միաժամանակ մենք պարտավոր ենք կանխատեսել հնարավոր ռիսկերը, որպեսզի արդեն այսօր ուրվագծենք դրանց հաղթահարման ուղիները:-0-