Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը պայմանավորված է անհրաժեշտությամբ և հայկական կողմի պահանջներով

03.09.2009, 16:37
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը պայմանավորված է անհրաժեշտությամբ և հայկական կողմի պահանջներով
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը պայմանավորված է անհրաժեշտությամբ և հայկական կողմի պահանջներով

Այս ամենը մասն է մի գործընթացի, որն այսօր չի սկսվել: Եվ այս գործընթացը, ինչպես նմանատիպ այլ գործընթացներ, ունի մի հատկություն, որը բնորոշ է նաև հեծանիվին՝ այն եթե չի ընթանում, ապա՝ ընկնում է: Այսինքն, այս գործընթացը պետք է շարունակվեր, իսկ դրա համար պետք է տեղի ունենային որոշ իրադարձություններ: Եթե պարզապես թողնեինք այս գործընթացը և որևէ իրադարձություն տեղի չունենար, ապա այդ գործընթացի տապալման ռիսկը կմեծանար: Համապատասխանաբար պետք է որևէ բան տեղի ունենար:

Այս ամենը տեղի ունեցածի համաքաղաքական շրջանակն է: Եթե խոսենք ժամանակի հետ կապված, կոնկրետ շրջանակի մասին, ապա պարոն Սարգսյանի (ՀՀ նախագահ - «Նովոստի-Արմենիա») հայտարարությունը խթաններից մեկն էր: Սակայն չարժե ներկայացնել դա այնպես, թե «ստիպեցին,պահանջեցին, ճնշեցին», չնայած այդ ամենին, տարրեր, իհարկե, կան: Այն, որ Հայաստանը պահանջում էր, որպեսզի որևէ բան տեղի ունենա մինչև հոկտեմբերի կեսերը, իհարկե, պարունակում էր ճնշման տարրեր, պարզապես չարժե այդ ամենն ուռճացնել:

Իրագործվող ճնշումը գործադրվում էր տարբեր կողմերից, և հայկական կողմի ճնշումը դրանցից ամենաուժեղը չէր: Գործընթացը ևս ճնշման տարր է: Բացի այդ, Թուրքիայի ներսում ևս լուրջ շարժիչներ կան, որոնք ցանկանում են դա, օրինակ Դավութօղլուն (Թուրքիայի ԱԳ նախարարը - «Նովոստի-Արմենիա»): Այսինքն, այստեղ տարբեր բաղադրիչներ կան, սակայն, իհարկե, շատ լուրջ բաղադրինչերն էին առաջին հերթին, որևէ բան անելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայկական կողմից լուրջ քայլերի պահանջը: Այդ պատճառով այս ամենը տեղի ունեցավ:

«Նովոստի-Արմենիա» - Այս համատեքստում իրակա՞ն եք համարում Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ արձանագրության ստորագրումը, մասնավորապես՝ նշված ժամկետներում:

Ա. Իսկանդարյան  - Ըստ երևույթին նախատեսվում է, որ դա կնախաստորագրվի հոկտեմբերի 14-ին: Դա, ամենայն հավանականությամբ, որոշված է, հակառակ դեպքում ինձ թվում է՝ նման փաստաթուղթ չէր լինի: Դրանից հետո ժամանակի հաշվարկը մեկնարկում է խորհրդարանների կողմից վավերացման պահից: Ինձ թվում է, որ եթե այդ փաստաթուղթը նախաստորագրեն նախագահները, ապա դրանից հետո հայկական կողմը, երևի, կվավերացնի այն: Հայկական խորհրադարանում ամեն ինչ այնպես է դասավորված, որ ինձ թվում է, որ դա տեղի կունենա: Ինչպե՞ս է գործում Թուրքիայի խորհրդարանը և ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը, ես պարզապես չգիտեմ, սակայն այն, որ պայմանագրի տեսական հնարավորությունն առկա է, դա ինձ համար հասկանալի է փաստաթղթից:

Իրականում, սա է ճանապարհային քարտեզը, և այն գործի է դրվում վավերացմամբ: Եթե վավերացումը գործարկվի, կրկին կարելի է ձգձգել, գտնել որևէ պատճառներ, կարելի է ինչ-որ բանում չհամաձայնվել, սակայն արդեն չի հաջողվի վերացնել գործընթացը, քանի որ կա որոշակի ստորագրված փաստաթուղթ: Եթե գործընթացը վերացվի, իսկ մենք գիտենք ճանապարհային քարտեզները, որոնք չհասան իրենց ավարտին, դա է քաղաքականությունը, և գոյություն ունի ձգձգման հնարավորություն: Չեմ կարծում, որ այն շատ մեծ է, ես տեսնում եմ նաև թուրքական կողմի կամքը: Սակայն տեսականորեն նման հնարավորություն գոյություն ունի: Այսինքն, եթե փաստաթուղթը ստորագրվի, Հայաստանն այն վավերացնի, իսկ Թուրքիան ոչ, ապա դա Թուրքիայի համար այնքան էլ լավ չլինի, և ինչու՞ գնալ դրան, այնքան էլ հասկանալի չէ:

Կարծում եմ, որ այդ արձանագրության ստորագրումը շատ իրական է, սակայն բացարձակ չէ: Մեծ է հավանականությունը, որ դա տեղի կունենա և հետագա ուղին քիչ թե շատ հարթ կընթանա:

«Նովոստի-Արմեիա» - Այս ամենին կհետևի՞ արդեն այս տարի սահմանի բացումը՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան այս փուլում չի ծրագրում բացել Հայաստանի հետ սահմանը:

Ա. Իսկանդարյան – Դավութօղլու հայտարարությունը դիվանագետի հայտարարություն է, ավելին՝ բարձր մակարդակի դինավագետի հայտարարություն: Պետք չէ պահանջել դիվանագետներից, որպեսզի նրանք հանդես գան Մովսես մարգարեի դերում և ասեն բացարձակ ճմշարտությունը՝ միաժամանակ արդար լինելով Աստծու, սեփական ժողովրդի և աշխարհի առջև: Պարոն Դավութօղլուն անում է հակասական հայտարարություններ, քանի որ նա ստիպված է տարբեր հարթակներում աշխատել: Նա աշխատաում է ամերիկյան, եվրոպական, հայկական, ադրբեջանական հարթակներում, ինչպես նաև թուրքական հարթակում: Այդ հարթակներից որոշներում այս գործընթացի նկատմամբ շատ տարբեր մոտեցումներ կան: Իսկ նախարար Դավութօղլուն պետք է համապատասխանի այդ տարբեր հարթակներին, այդ պատճառով այդ հայտարարությունները փոխհակասական են թվում: Դա նորմալ, դիվանագիտական տրամաբանություն է: Քաղաքական գործիչը, որը հանկարծակի սկսում է խոսել բացառապես այն մասին, ինչ մտածում է, շատ շուտ կդադարի լինել քաղաքական գործիչ:

Շատ հավանական է, որ սահմանների բացման գործընթացը մեկնարկի: Ես այդ հարցում պակաս լավատես էի, քան այն իրականում կար, ես ընդհանրապես փորձում եմ զգուշանալ, քանի որ հասկանում եմ, որ այս գործընթացը մեծ քանակությամբ ստորջրյա քարեր ունի, և դրանցից յուրաքանչյուրը կարող է գործընթացի ձգձգման պատճառ հանդիսանալ: Սակայն ընդհանուր առմամբ այս գործընթացի շարժող հոսանքը ևս բավականին լուրջ է: Եվ այն, ինչ տեղի ունեցավ երեքշաբթի օրը, ևս դրա ապացույցն է: Այդ պատճառով սահմանների բացման հնարավորությունն առկա է, և այն փոքր չէ:

«Նովոստի-Արմենիա» - Կշարունակի՞, արդյոք, Թուրքիան նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Ա. Իսկանդարյան – Փաստաթղթի մեջ դրա մասին ոչինչ ասված չէ:

«Նովոստի-Արմենիա» - Իսկ նշանակու՞մ է դա, որ այդ հարցը չի քննարկվի:

Ա. Իսկանդարյան – Այդ հարցը քննարկվելու է Թուրքիայում, ավելին՝ Հայաստանում ևս: Սակայն փաստաթուղթն այն բանի վկայագիրն է, որ ղարաբաղյան հարցը անջատված է հայ-թուրքական հարաբերությունների հարցից: Այժմ այդ մասին հստակ ասված է, փաստաթղթում չկան «Ադրբեջան» կամ «Ղարաբաղ» բառերը: Իսկ այդ հարցի շուրջ Դավութօղլուի կողմից արված հայտարարությունների կապակցությամբ կարելի է միայն նշել, որ նա պետք է աշխատի, այդ թվում նաև ադրբեջանական քաղաքական շուկայում: Նա այլ ելք չունի:

«Նովոստի-Արմենիա» - Կշարունակի՞, արդյոք, Հայաստանը վարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը:

Ա. Իսկանդարյան- Այո, իհարկե, մեկը մյուսի հետ կապված չէ: Այդ քաղաքականությունը, թերևս, կանգնեցնել անհնար է, նույնիսկ եթե Հայաստանը ցանկանա դա անել: Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը գոյություն ուներ դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին գոյություն չուներ: Այդ պատճառով այդ գործընթացը չի կարելի դադարեցնել, այն կշարունակվի՝ գնացքը շարժվել է և այն հնարավոր չէ կանգնեցնել:

«Նովոստի-Արմենիա» - Կարծու՞մ եք, արդյոք, որ արձանագրությունում քննարկված՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում բազմաթիվ ենթահանձնաժողովների ստեղծումը կոչված է արդարացնել դրանցից մեկի՝ պատմական հարցերի ենթահանձնաժողովի գոյությունը:

Ա. Իսկանդարյան   - Դա թուրքերի դեմքը փրկելու փորձ է: Իհարկե Թուրքիայում թափահարելու են այդ միակ կետը, ասելու են, որ կա նման հանձնաժողով: Հայաստանում իշխանությունները կասեն, որ արձանագրությունում շատ կետեր կան, և այն դրանցից մեկն է, որում, ի դեպ, որևէ Ցեղասպանության մասին չի հիշատակվում: Ընդդիմությունը մեղադրելու է, որ հենց այդ կետով Հայաստանը ինչ-որ բան հանձնում է: Իսկ իրականում այն թուրքերի դեմքը փրկելու միջոց է, որը հնարավոր է դարձնում սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը:-0-