Ռուսաստանը և Հայաստանը համագործակցում են տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակում. վարչապետ

30.03.2009, 12:23
Ռուսաստանը և Հայաստանը համագործակցում են տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակում. վարչապետ
Ռուսաստանը և Հայաստանը համագործակցում են տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակում. վարչապետ

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դա նշանակում է, որ մենք համագործակցում ենք տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակում, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ գերակա ուղղություններն են, առաջին հերթին, անվտանգությունը, էներգետիկան, ֆինանսական հատվածը։

«Իհարկե, ճգնաժամի պայմաններում որոշ ծրագրերի իրականացումը որոշ չափով կդանդաղի, սակայն զգալիորեն չի արտացոլվի փոխշահավետ համագործակցության վրա», - ասաց Սարգսյանը։

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2008 թ.-ին աճել է 15,7 տոկոսով և կազմել 1066,7 միլիոն ԱՄՆ դոլար։

Ընդհանուր առմամբ 2008 թ.-ին ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 19,5 տոկոսը, ինչը նախկինի պես ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր այլ երկրների համեմատ։-0-