ՌՀՀ-ն շվեյցարական բիզնես-դպրոցի հետ համատեղ Հայաստանում MBA ծրագրով ուսուցում է սկսում

23.03.2009, 20:02
ՌՀՀ-ն շվեյցարական բիզնես-դպրոցի հետ համատեղ Հայաստանում MBA ծրագրով ուսուցում է սկսում
ՌՀՀ-ն շվեյցարական բիզնես-դպրոցի հետ համատեղ Հայաստանում MBA ծրագրով ուսուցում է սկսում

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը Շվեյցարական բիզնես-դպրոցի (Swiss business School - SBS) հետ համատեղ մտադիր է Հայաստանում MBA (Master of Business Administration) համատեղ ծրագրի իրականացում սկսել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՌՀՀ համալսարանական կրթության զարգացման գծով պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանը։      

Համապատասխան համաձայնագիրը (Collaboration Agreement) ստորագրվել է Երևանում տարվա մարտի 21-ին ՌՀՀ և SBS միջև։ 

«Նախ առաջարկվում է սկսել MBA մասնագետների պատրաստումը Finance բազային ծրագրով և Global Finance and Banking մասնագիտացմամբ, ընդ որում առաջին մի քանի տարում բազային առարկաների շուրջ 60 տոկոսը կկարդան SBS պրոֆեսորները, իսկ մնացած մասը՝ ՌՀՀ պրոֆեսորները, տնտեսագետներն ու պրակտիկները»,- ասաց Սանդոյանը։    

Նրա խոսքերով՝ Համաձայնագրի համաձայն, ավարտական թեզի բարեհաջող պաշտպանության ու ավարտելու դեպքում շրջանավարտները 2 դիպլոմ են ստանում՝ կրկնակի աստիճան՝ ՌՀՀ և SBS MBA, ընդ որում կրկնակի դիպլոմ ստանալու վճարը ցանկացողների համար շուրջ 7-8 հազար եվրոյին համարժեք դրամ կարժենա ողջ մեկուկես տարի կրթության ժամանակահատվածի համար, իսկ ՌՀՀ դիպլոմը 2,5 անգամ ավելի էժան կլինի։

«Այս գները վերջնական հաստատված չեն, դրանք կհստակեցվեն 2-3 շաբաթվա ընթացքում»,- պարզաբանեց նա։  

Սանդոյանը նաև ասաց, որ այս համատեղ արտադրանքի ամենալուրջ յուրահատկությունն այն է, որ դասընթացն անցնելու համար անգլերեն լեզվի TOEFL թեստը հանձնել չի պահանջվում։   

«Գնահատվելու են մասնագիտական գիտելիքները, քանի որ առարկաների 60 տոկոսի դասավանդումը կատարվելու է անգլերեն և ուսանողներին տրամադրվող դասագրքերը ևս անգլերեն են լինելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ SBS-ի հետ պայմանավորվածություն կա այն մասին, որ ելնելով դասավանդման որակի ապահովման կարևորությունից՝ առարկաների մնացած մասը դասավանդվելու է ռուսերեն, առավել ևս, որ SBS նման փորձ արդեն կուտակել է Ղազախստանում և Ռուսաստանում։   

ՌՀՀ պրոռեկտորը նշեց նաև, որ բոլոր տեխնիկական հարցերը կհստակեցվեն ապրիլ-մայիսին, և դասավանդումը կարող է սկսվել ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից։

«Ամենակարևորն այն է, որ Շվեյցարիայում միայն կրթության վճարը ավելի քան 30 հազար եվրո է կազմում։ Փաստորեն, այն դասընթացը, որն անցնելու համար ուսանողը Շվեյցարիայում պետք է վճարի շուրջ 80-90 հազար եվրո՝ ներառյալ տրանսպորտային ծառայությունները, բնակությունն ու սնունդը, իսկ Ռուսաստանում՝ 18-20 հազար եվրո, Հայաստանում շուրջ 8 հազար եվրո կարժենա»,- ընդգծեց նա։ --0--