Ռուսաստանը միշտ կարևոր դեր կխաղա հետխորհրդային տարածքում. ՀՀ Դեմկուսի առաջնորդ
Ռուսաստանը միշտ կարևոր դեր կխաղա հետխորհրդային տարածքում, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Կարծում եմ, որ շատ միամիտ գլուխներ կարծում են, որ եթե այսօր Ռուսաստանը ինչ-որ ձևով ամբողջապես չի կարող լուծել այս տարածքում առկա խնդիրները, ապա նա կորցել է իր ուժերը։ Կարծում եմ՝ դա այդպես չէ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Արամ Սարգսյանը։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերի մասին՝ Դեմկուսի առաջնորդը կարևորեց, որ բոլոր միջնորդները և առաջին հերթին Ռուսաստանը գիտակցեն, որ նման խնդիրը հնարավոր է լուծել միայն իրավական հիմքի վրա ու խաղաղ ճանապարհով։
«Եթե այդ թեզն ընկալվի նաև միջնորդնների և համաշխարհային հանրության կողմից, այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել՝ թեկուզ որևէ ուշ հեռանկարում»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով, եթե միջնորդները գնան Բաքվից եկող ռազմատենչ հռետորության ֆոնի վրա քաղաքական որոշում փնտրելու ճանապարհով, ապա, բնականաբար, քաղաքական որոշում չի լինի»։
«Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ Ռուսաստանի դերը պետք է այն լինի, որ նա միանգամայն հստակ հիմնավորի և ընդունի այն կեցվածքը, որն անհրաժեշտ է այս խնդիրի լուծման համար»,- ասաց Սարգսյանը։--0-

