Հայ-ռուսական խառն ամուսնությունների հեռանկարը բավականին լավն է. «Ռուսկի միր» հիմնադրամ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական խառն ամուսնությունները բավականին լավ հեռանկար ունեն։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Երևանում նման կարծիք հայտնեց «Ռուսկի միր» հիմնադրամի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաքսիմ Մեյերը՝ «Հայաստան և Ռուսաստան. Ընտանեկան զուգահեռներ» համաժողովի շրջանակներում։
«Հաշվի առնելով Հայաստանում և Ռուսաստանում ծնելության աճը՝ խառը ամուսնությունների թիվն աճելու է», - ասաց նա։
Մեյերի խոսքերով, գոյություն ունի հայ-ռուսական խառն ամուսնությունների որոշակի և բավականին հաջող պատման փորձ։ Նա նշեց, որ ոչ առաջին հարյուրամյակն է, ինչ գոյություն ունեն հայ-ռուսական ընտանիքները, և այդ ընտանիքների երեխաները մեծ հաջողությունների են հասել ողջ աշխարհում։
Գլխավոր տնօրենն ընդգծեց նաև, որ չնայած այն բանի, որ երկու ժողովուրդների մշակույթները բավականին տարբեր են, այնուամենայնիվ խառն ամուսնությունների մակարդակում նշմարվում է ավելի շատ ընթհանրացում, քան հակադրություն։
Մեյերի կարծիքով, Հայաստանում ընտանիքը միշտ եղել է ավելի ավանդական ինստիտուտ՝ ավագ սերնդի բազային արժեքներով, քան Ռուսաստանում, և ժամանակակից ռուսական հասարակությունում ընտանիքի կայունությունն և ամրությունը մեծ մասամբ կախված է երիտասարդ սերնդից, քան թե ավագից։
Ինչպես կարծում է Մեյերը, պատճառն այն է, որ XX դարի երկրորդ կասին նշմարվեց ավագ և կրտսեր սերունների միջև կապերի որոշակի խզում։
«Դա տեղի ունեցավ մարդկանց մեծ զանգվածների բազմաթիվ միգրացիաների պատճառով՝ պատերազմների, շինարարության, քաղաքական հարցերի հետ կապված։ Այս ամենի արդյունքում ձևավորվեց ընտանիքի որոշակի տիպ՝ առանց ստաժի, ամերիկյան բազմաթիվ ընտանիքների օրինակով, որտեղ մարդիկ չեն նստում միևնույն տեղում՝ այս կամ այն պատճառներից ելնելով», - եզրափակեց նա։
ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության (ՎԱԾ) տվյալների համաձայն՝ 2007 թ.-ին երկրում արձանագրվել է ծնելիության բացարձակ աճ՝ 6,7 տոկոսով, միաժամանակ անցած տարում արձանագրվել է 40142 նորածին՝ 2006 թ.-ի 37639-ի համեմատ։
ՎԱԾ-ի համաձայն՝ 2007 թ.-ին հանրապետություն գրանցված ամուսնությունների թիվն աճել է 7,4 տոկոսով՝ կազմելով 18145՝ 2006 թ.-ի 16887-ի համեմատ։
Միաժամանակ 2007 թ.-ի վերջին Հայաստանի բնակչության թիվը աճել է 7 հազարով և կազմել է 3229,9 հազմ մարդ՝ 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի 3222,7 մարդու համեմատ։-0-

