Կոսովոյի իրավիճակում ակնհայտ է եվրոպական երկրների երկերեսանիությունը. հայ քաղաքագետ

19.02.2008, 12:03
Կոսովոյի իրավիճակում ակնհայտ է եվրոպական երկրների երկերեսանիությունը. հայ քաղաքագետ
Կոսովոյի իրավիճակում ակնհայտ է եվրոպական երկրների երկերեսանիությունը. հայ քաղաքագետ

Կոսովյան խնդրի իրավիճակում ակնհայտ է եվրոպական երկրների երկերեսանիությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Կոսովոյի դեպքում մենք բախվում ենք եվրոպական պետությունների տհաճ երկերեսանիության հետ, որոնք տարբեր ժողովուրդների միանգամայն տարբեր ձևով եմ վերաբերվում։ Այս դեպքում քաղաքականությունը շատ ավելի մեծ դեր խաղաց, քան միջազգայուն իրավունքը։ Եթե գոյություն ունի միջազգային իրավունք, ապա այն պետք է համընդհանուր լինի բոլորի համար, իսկ եթե այդ իրավունքը չկա, ապա այն նաև անտեսել կարող են բոլորը», - ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքերով, որևէ եզակի բան Կոսովոյի իրավիճակում չկա, և տարբեր գործիչներ, ինչպես Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսը, ամենաքիչը կեղծավորություն են անում՝ պնդելով հակառակը։

«Տվյալ դեպքում կարելի է խոսել ոչ թե կոսովյան իրավիճակի եզակիության, այլ արտաքին երրորդ ուժերի կողմից նման իրավիճակի ստեղծման եզակիության մասին», - կարծում է քաղաքագետը։

Նրա խոսքերով, իրավիճակը, որը բերեց Կոսովոյի անկախության հռչակմանը, ստեղծեցին ՆԱՏՕ-ի զինված ուժերը, որոնք ի սկզբանե կոսովցիներին դրդում էին այդ քայլին։

Մելիք-Շահնազարյանի կարծիքով այն, ինչ կատարվեց Կոսովոյում, որևէ արտառոց բան չէ։

«Կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունը հռչակել է իր պետական անկախությունը։ Դա եղել է, կա և կլինի միշտ։ Այլ բան է՝ աշխարհի ուժեղների վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ», - նշեց նա։

Նրա խոսքերով Կոսովոյի դեպքում, ըստ էության, լուծվում են քաղաքական խնդիրներ։ «Անշուշտ, կոսովցիները, միջազգային իրավունքի համաձայն, իրավունք ունեն որևէ ինքնավարության, սակայն նրանք՝ որպես ազգ, չեն հասել զարգացման այն մակարդակին, որի դեպքում կարելի է խոսել ազգի՝ անկախության բնական ձգտման մասին։ Կոսովցիներին դարձրեցին անկախ և նրանց անկախություն հռչակել օգնեցին այլ ժողովուրդները», - կարծում է քաղաքագետը։

Նրա խոսքերով, եթե Կոսովոյի դեպքում օգտագործվում է «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո» սկզբունքը, ապա անհասկանալի է ղարաբաղյան ժողովրդի ձայնի անտեսումը, որն այդ ճանապարհն անցել է դեռևս 17 տարի առաջ։

«Այսօր Ղարաբաղը, ինչպես նաև Միացյալ Ազգերի Կազմակերպության մեջ չմտնող մյուս երկրները պետք է ակտիվացման իրենք արտաքին քաղաքականությունը և պահանջեն իրենց ճանաչել ՄԱԿ-ի անդամ-պետություններ՝ միջազգային իրավունքի հիման վրա», - ասաց Մելիք-Շահնազարյանը։

Միաժամանակ նա կասկած հայտնեց այն մասին, որ Ռուսաստանը կճանաչի չճանաչված պետություններից թեկուզ մի քանիսի անկախությունը։

«Ցավոք, Ռուսաստանը մինչև այսօր ավելի շատ խոսել, քան իրական քայլեր է ձեռնարկել, և դա ռուսական քաղաքականության ամենահաճելի պահը չէ»,- նշեց քաղաքագետը։

Նա կարծում է, որ գոնե մոտակա ժամանակներս Ռուսաստանը չի գնա եվրոպական երկրների հետ բաց հակամարտության։

«Իսկ այն, որ եվրապական երկրները Խորհրդային Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման ջատագովն են, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում»,-նշել է Մելիք-Շահնազարյանը։--0--