Հայ-ռուսական հարաբերությունների ներկա զարգացումն անկրկնելի է.Կրիվոպուսկով
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվար. /Նովոստի-Արմենիա/ Հայ-ռուսական հարաբերությունների ներկա զարգացումն անկրկնելի է, կարծում է Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսական համայնքի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը:
Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»,-ասաց Կրիվոպուսկովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Կրիվոպուսկովը կարևոր է համարում, որ ներկա քաղաքական զարգացումների պայմաններում Հայաստանն ու Ռուսաստանն ապրեն խաղաղության և բարեկեցության մեջ, իսկ ցանկացած սադրանք թե իրար հանդեպ, թե պետությունների ներսում բացառվեն:
«Ամենից առաջ, ինձ, որպես համայնքի նախագահի, ով կոչված է զարգացնել ցանկացած ձևի և տեսակի հարաբերություններ մեր միջպետական հարաբերություններում, հաճելի է այս առաքելությունը: Մենք Ռուսաստանում անընդհատ բարձրացնում ենք այս հարցը, և պետական կառույցներն արձագանքում են դրան, այսինքն քաղաքացիական հասարակությունը ռուս-հայկական հարաբերություններին փորձում է հատուկ կարգավիճակ տալ»-ասաց նա:
Այս կապակցությամբ Կրիվոպուսկովը մատնանշել է պետական պաշտոնյաների, գործարարների ձեռներեցների և մշակութային գործիչների համագործակցության կարևորությունը:
«Հայ-ռուսական համագործակցության մեջ աստիճանները շատ են, մենք կարծեք թե Արարատ լեռն ենք բարձրանում, և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան և շփումներն ավելի ու ավելի շատ կլինեն»,-ավելացրեց նա: --0-

