Կոսովոյի գործընթացը չի կարող նախադեպ լինել հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման համար. ԵՄ

20.12.2007, 18:38
Կոսովոյի գործընթացը չի կարող նախադեպ լինել հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման համար. ԵՄ
Կոսովոյի գործընթացը չի կարող նախադեպ լինել հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման համար. ԵՄ

Կոսովոյի գործընթացը չի կարող նախադեպ լինել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման համար, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

«Մի կողմից Կոսովոյում կատարավող գործընթացները կարող են ազդել հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման վրա, քանի որ մտավախություններ և սպասումներ են առաջացնում՝ կախված այն բանից, թե ով որ կողմն է ներկայացնում, սակայն մյուս կողմից՝ ոչ»,-ասել է Սեմնեբին։

Նա իր միտքը պարզաբանել է կոսովյան կարգավորման մեջ բազմաթիվ  յուրահատուկ գործոնների առկայությամբ, ինչի կապակցությամբ «իրավաբանական տեսակետից այդ հակամարտության կարգավորումը չպետք է նախադեպ ծառայի մյուս հակամարտությունների համար»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի սկսում է Կոսովոյի կարգավիճակի հարցի քննարկումը՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև տեղի ունեցած 120-օրյա ուղիղ բանակցություններից հետո միջնորդների «եռյակի» ներկայացրած զեկույցի հիման վրա։

«Եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ և Եվրամիություն) զեկույցը փաստում է, որ Բելգրադին և Պրիշտինային չի հաջողվել հանգել ընդհանուր հայտարարի երկրամասի կարգավիճակի վերաբերյալ, չնայած այն բանին, որ երկու կողմերն էլ իրենց ապագան տեսնում են Եվրամիության շրջանակներում և խոստացել են զերծ մնալ բռնությունից։–0--