Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ ԱԳՆ-ն մանրամասնել է (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
14.05.2020,
18:02
Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ ԱԳՆ-ն մանրամասնել է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեկնաբանություն է տվել գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու Ադրբեջանի առաջարկի մասին։
Նախօրեին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ հղում անելով Նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևին, գրել է այն մասին, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է Երևանի հետ փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
«Հայաստանի դիրքըորոշումն անփոփոխ է: Երկիրը միշտ իրական մարասիրական գործողությունների կողմնակից է, բայց դրանք չպետք է խրախուսեն անպատժելիությունը, հատկապես լուրջ հանցագործությունների դեպքում», - նշեց Նաղդալյանը:
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով՝ անչափահասի դիտավորյալ սպանությունը լուրջ հանցագործություն է ցանկացած հասարակության մեջ: Հետևաբար, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է արդարացնի անպատժելիությունը, միջազգային իրավունքի խախտումները և մարդասիրական իրավունքը մարդու իրավունքների ոլորտում:2019-ի օգոստոսի 12-ին, Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 2000 թ.-ին ծնված Արայիկ Ղազարյանը, դեռևս չպարզված հանգամանքներում, լքել է ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, զինծառայողը գտնվում է իրենց մոտ: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաստատեց այս տեղեկատվությունը:
2018 թվականի հուլիսին, անհայտ հանգամանքներում, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով առողջական խնդիրներ ունի, հայտնվել է Ադրբեջանում: Ամենայն հավանականությամբ, նա մոլորվել է, բայց Ադրբեջանում նա համարվում է դիվերսանտ: Փետրվարի 27-ին նրան դատապարտել են 20 տարվա ազատազրկման:
Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, զինված խմբի կազմում, ապօրինի մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Այս հանցավոր խմբի անդամները կատարել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, այդ թվում՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումն ու սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանի ծանր վնասվածքը: -0-

