Ինչպես են տարբեր երկրների մասնագետները միավորվել Հայաստանում՝ հանուն ապագայի թաղաասի՝ Goght Urban Valley–ի կառուցման

05.11.2024, 17:55
Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի կառուցման նախագծի ներդրող Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա»-ին տված հարցազրույցում խոսել է նախագծում կատարված փոփոխությունների, բնակիչների առջև բացվող հեռանկարների և նախաձեռնողների առջև ծառացած դժվարությունների մասին
Ինչպես են տարբեր երկրների մասնագետները միավորվել Հայաստանում՝ հանուն ապագայի թաղաասի՝ Goght Urban Valley–ի կառուցման

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Goght Urban Valley նախագիծն առանձին ու գունեղ տաղավարով ներկայացվել է Հայաստանի անշարժ գույքի խոշորագույն ցուցահանդեսին՝ TOON EXPO 2024–ին։ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի կառուցման նախագծի ներդրող Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա»-ին տված հարցազրույցում խոսել է նախագծում կատարված փոփոխությունների, բնակիչների առջև բացվող հեռանկարների և նախաձեռնողների առջև ծառացած դժվարությունների մասին։

«Նովոստի–Արմենիա»․ այսօր մեր հոբելյանական հարցազրույցն է, քանի որ առաջին անգամ ձեր նախագծի մասին խոսել ենք մեկ տարի առաջ: Այն ժամանակ բավականին հավակնոտ հայտարարություն արեցիք, որ պատրաստվում եք կառուցել ժամանակակից «Նոյյան տապան», որի վրա մարդիկ կարող են փրկվել վատ էկոլոգիա ունեցող գերբնակեցված Երևանից։ Ուստի այսօր, կարծես, ամփոփում ենք տարվա արդյունքները։ Փոխվե՞լ է, արդյոք, Գողթի ռազմավարությունը։

Մ. Ձավարյան․ այո, փոխվել է։ Բայց քանի որ խոսում ենք ցուցահանդեսին, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա կազմակերպիչներին, քանի որ տարեցտարի այն ավելի ու ավելի պրոֆեսիոնալ է դառնում։ Այն արդեն դարձել է միջազգային հարթակ, որտեղ կան ներկայացուցիչներ Արաբական Միացյալ Էմիրություններից, Կիպրոսից, հարևան երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից և Ռուսաստանից։ Յուրաքանչյուրն առաջարկում է իր նախագծերը՝ ներկայացնելով ապագա բնակելի համալիրների սեփական մանրակերտերը։ Բացառված չէ, որ մոտ ապագայում մենք նույնպես սկսենք առաջարկել մեր նախագծերն այդ երկրներում։ Կարծում եմ, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն, ըստ երևույթին, մտադիր են այն դարձնել անշարժ գույքի տարածաշրջանային հարթակ։ Գովելի է։

Հիմա ինչ վերաբերում է փոփոխություններին։ Մենք լայնածավալ փոփոխություններ կատարեցինք ձեռնարկության կազմակերպական կառուցվածքում, շինարարության կառավարման կառուցվածքում, վաճառքի մենեջմենթում, ներգրավեցինք բազմաթիվ մասնագետների արտերկրից։ Ակնկալում ենք, որ փորձի փոխանակումը, արտասահմանցի մասնագետների փորձի ներգրավումը մեծապես կնպաստեն առանձին ճյուղերի զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանում։ Մասնավորապես, նշեմ, որ արդեն ունենք մասնագետներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից։ Սա զգալիորեն հարստացնում է մեր նախագիծը, դարձնում այն ​​ավելի գլոբալ, ավելի հետաքրքիր: Եթե ​​ինչ-որ գաղափարներ եք տեսնում, ապա դա միջազգային նման համագործակցության շնորհիվ է։ Իհարկե, կան նաև հայրենիք վերադարձած հայեր, ինչը շատ լավ է, նրանք կրթություն են ստացել, լավ դպրոց են անցել արտերկրում և արդեն աշխատում են մեզ մոտ։

Гохт.jpg

«Նովոստի–Արմենիա»․ երկրորդ անգա՞մ եք մասնակցում ցուցահանդեսին։

Մ. Ձավարյան․ այո, քանի որ շ երիտասարդ ընկերություն ենք զարգացման հարցերում։ Բայց ես վերջին երեք տարիների ընթացքում հետևում եմ ցուցահանդեսին, հետևաբար տեսնում եմ դինամիկան: Եվ ոչ միայն որակի, այլև նոր հետաքրքիր նախագծերի դինամիկան։ Այնուամենայնիվ, նայելով մեր մանրակերտին (տես լուսանկարներ և տեսանյութեր), տեսնում եք, որ մենք չենք հեռացել կանաչ գոտու գերակայության հայեցակարգից։ Եթե ​​շրջեք ցուցահանդեսի ողջ տարածքում, կհամոզվեք, որ մենք ունենք ամենամեծ կանաչ գոտին, որը կարող է լինել այս երկրում։ Եվ ոչ թե «Նոյյան տապանի» հայեցակարգ, այլ ավելի շուտ՝ քաղաք քաղաքի մեջ: Քանի որ Նոյյան տապանը, որը ենթադրում է «զույգ յուրաքանչյուր արարածի համար», ցանկացած բազմահարկ շինությունն է։ Իսկ մեզ մոտ ամեն դեպքում հսկայական տարածք է, որտեղ, հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները, շինարարությունն իրականացվելու է տարածքի առավելագույնը 10%-ի վրա։ Մնացածը կանաչ գոտի է։

«Նովոստի–Արմենիա»․ թվարկեք առանցքային ձեռքբերումներն ու դժվարությունները, որոնց հետ բախվեցիք տարվա ընթացքում։

Մ.Ձավարյան․ ժամանակին ես պատասխանատու եմ եղել Հայաստանում ներդրումային քաղաքականության համար, աշխատել եմ նաև Ռուսաստանում, Գերմանիայում, Չեխիայում: Հետևաբար համեմատելու բան ունեմ։ Ցավոք, մենք Մոնակոն կամ Ֆրանսիան չենք։ Անարդյունավետ բյուրոկրատական ապարատի պատճառով, ցավոք, տարիներ շարունակ կարող ենք սպասել շինթույլտվությանը, ամիսներով՝ համապատասխան թղթին։ Դա մեզ համար անընդունելի է։ Միայն մեզ վրա պետությունը շատ հարկեր է կորցրել, քանի որ Անշարժ գույքի կադաստրի հետ կապված խնդիրների պատճառով չենք կարող շարունակել շինարարությունը։ Մենք չենք կարող շարունակել շինարարությունը, քանի որ անհայտ պատճառով անընդհատ մերժումներ ենք ստանում։ Օրինակ՝ գլխավոր հատակագիծը կարծես հաստատվեց, բայց կարծես չհաստատվեց։ Լավ, ես դեռ հասկանում եմ, եթե դա լիներ Երևանում, որտեղ շինարարության ծավալն ուղղակի հսկայական է։ Բայց կներեք, մենք մարզերում ենք կառուցում։ Մարդիկ, ովքեր այս երկրում պատասխանատու են ներդրումային քաղաքականության համար, պետք է սրտացավ լինեն յուրաքանչյուր նման նախագծի համար, քանի որ յուրաքանչյուր նման նախագիծ նշանակալից է։ Սա մի նախագիծ է, որը մեծ հարկային եկամուտներ է բերում երկրի բյուջե։

Goght Urban Valley

«Նովոստի–Արմենիա»․ իսկ ձեռքբերումնե՞րը։

Մ. Ձավարյան․ ներկայումս մշակել ենք սոցիալ-մշակութային գոտու բացառիկ գլխավոր հատակագիծ։ Հավաքել ենք այս ոլորտի համաշխարհային փորձը, հեռացել Հայաստանի ստանդարտներից՝ կառուցել միայն սննդի և գնումների համար: Նախագծեր են պատրաստվում, ստեղծվում է միջազգային ճարտարապետական ​​և ստեղծագործական խումբ, որը մշակելու է համապատասխան ոճ, որպեսզի այն ուղղված լինի արդեն 22-րդ դարին, քանի որ մենք ոչ միայն մեզ համար ենք կառուցում, այլ նաև ապագա սերունդների։

Համագործակցում ենք բնակելի գոտիների հարցով մի քանի ճարտարապետների հետ։ Կարելի է ասել, որ հավաքել ենք ինչպես շատ երիտասարդ խոստումնալից ճարտարապետների, այնպես էլ պրոֆեսիոնալների, ովքեր մեծ հարգանք են վայելում ողջ աշխարհում և Հայաստանում։ Եվ հուսով ենք, որ շինարարության երկրորդ, երրորդ, չորրորդ փուլերը նույնքան հետաքրքիր, գուցե շատ ավելի հետաքրքիր կլինեն, քան առաջին փուլը։ Եվ, հավանաբար, մենք այն քիչ ընկերություններից ենք, որոնց կայքում դուք կգտնեք ավելի քան 23 տեսակի տներ։

Ստանդարտ արկղ կառուցելը և դա «պատճենելը» բավականին հեշտ է։ Բայց մենք դիմեցինք անհատական ​​լուծումների, և ճարտարապետն աշխատելու է յուրաքանչյուր գնորդի հետ։

«Նովոստի–Արմենիա»․ ո՞ր թիրախային լսարանին եք ուղղված:

Մ.Ձավարյան. հետաքրքիր է, որ մեր թիրախային լսարանն աստիճանաբար դառնում է երիտասարդ գնորդը: Ակնկալում էինք, որ կլինեն 45+ տարիքի մարդիկ, ովքեր արդեն ինչ-որ բանի են հասել, բայց պարզվում է՝ ոչ։ Բացատրեմ, թե ինչու: 45+ կատեգորիայի շատ մարդիկ Երևանում կամ մոտակա արվարձաններում արդեն ունեն իրենց սեփական տունը, որտեղ ընթանում է նրանց սովորական կյանքն՝ իրենց սովորություններով և նախասիրություններով։ Բայց երիտասարդներն ունեն հարմարավետության իրենց տեսլականը: Բազմաթիվ հարցումներ ենք ստացել տների վերաբերյալ, որոնք ավելի խնայող են և՛ քառակուսու, և՛ գնի առումով։

Հետևաբար, սկսեցինք զանգվածաբար գործարկել 70 քմ․մ+ մակերեսով վիլլաների նախագծեր։ Երիտասարդ ընտանիքի համար դա երկու ննջասենյակ է: Նման պահանջարկը մեզ համար կարևոր է։ Մենք ողջունում ենք սա: Երիտասարդները, ովքեր միջին հաշվով կարող են խնայել կամ ստանալ 100 հազար դոլարի հիփոթեք, մեր հաճախորդներն են։ Նրանք այստեղ հեռանկարներ են տեսնում, վստահում են մեզ։ Ելնելով դրանից՝ մենք նաև մեր ծրագիրը հարմարեցրել ենք սոցիալական և մշակութային կենտրոնի համար։ Այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես երեխաներին, երիտասարդներին, նրանց ժամանցին, գեղագիտական ​​և ֆիզիկական դաստիարակությանը։

«Նովոստի–Արմենիա»․ գիտենք, որ լինելու է մշակութային կենտրոն, coworking, ռեստորաններ, բարեր, խանութներ, նույնիսկ բժշկական աջակցություն։ Էլի բան կա՞։

Մ․ Ձավարյան․ իսկ դա քի՞չ է (ծիծաղում է)

«Նովոստի–Արմենիա»․ ոչ, պարզապես հարցնում եմ, միգուցե ուրիշ նոր բան էլ է լինելու։

Մ.Ձավարյան․ ունենք որոշակի առանձնահատկություններ, այդ թվում՝ Սիրահարների ծառուղին գիշերային սրճարանում։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեր տարածքում ամուսնության առաջարկներ շատ կլինեն, և նրանք կշարունակեն ապրել Goght Urban Valley–ում։

«Նովոստի–Արմենիա»․ խնդրում եմ նշեք Գողթում ապրելու գլխավոր պատճառները։

Մ.Ձավարյան․ տարածքի ազատություն, անվտանգություն, էկոլոգիա։ Սրանք շատ լուրջ պատճառներ են։ Եվ հաճույք սեփական տնից՝ իր սեփական հողամասով:

«Նովոստի–Արմենիա»․ իսկ դուք պատրաստվու՞մ եք այնտեղ ապրել։

Մ.Ձավարյան․ ես կտեղափոխվեմ այնտեղ։ Նույնիսկ չեմ մտածում Երևանում որևէ բան գնելու մասին, քանի որ դա անիմաստ է։ Չեմ ուզում ապրել քարե տոպրակում, իսկապես չեմ ուզում: Այսօր քաղաքում սարսափելի վիճակ է, հսկայական խցանումներ, օդի աղտոտվածությունը գերազանցում է բոլոր թույլատրելի նորմաները։ Մենք դիրքավորվում ենք որպես եվրոպացիներ, բայց Եվրոպայում Երևանի նման աղտոտված քաղաք չկա։