Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
20.02.2024,
19:37
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ։
Նրա խոսքով,առողջ քունը թթվածնի նման անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն 21-րդ դարում անքնությամբ տառապողների թիվը գնալով աճում է։
«Դրա պատճառներից է այն, որ մենք չափազանց շատ ինֆորմացիա ենք ստանում համացանցից, կյանքն է առհասարակ դժվարացել և մեր ուղեղը այս ամենը մարսելու համար մեծ ջանքեր է գործադրում»,- նշել է Մուրադյանը:
Նա խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե ինչ է պետք անել առողջ քուն ունենալու համար, անդրադարձել է քնին նպաստող և խանգարող գործոններին, քունը կարգավորող սննդամթերքին։
Մանրամասները՝ տեսանյութում։–0–