439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ–ն նշել է պայմանները, որոնց դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտի հատել Վրաստանի սահմանը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

14:54
12 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Վրաստան ժամանով ՀՀ քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների հատել երկրի սահմանը, եթե մինչ այդ չեն եղել կորոնավիրուսի պատճառով բարձր ռիսկի երկրներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ, Վրաստանի կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը օտարեկրյա քաղաքացիների մուտքի նոր կարգի մասին որոշում է ընդունել: Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանումից առաջ 14 օրվա ընթացքում եղել են ԱՀԿ-ի կողմից բարձր ռիսկային գոտում դասվող երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), սահմանային անցակետով անցնելիս պետք է անցնեն ինտենսիվ բուժզննում և անցնեն 14-օրյա պարտադիր կարանտինի: Կամ նրանք սահմանային անցակետում պետք է ներկայացնեն COVID-19 PCR լաբորատոր թեստ, ըստ որի բժշկական ուսումնասիրությունն անցկացվել է ծագման երկրում:

«Եթե քաղաքացին գալիս է Հայաստանից, ապա Վրաստանի կողմից նման սահմանափակումներ չեն սահմանված»,- նշեց Նաղդալյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, եթե Հայաստանի քաղաքացին Վրաստան է գալիս այն երկրներից, որոնց վրա վերջինիս կողմից սահմանափակումներ են դրվել, ապա նա անպայման պետք է կարանտինի մեջ տեղափոխվի կամ ներկայացնի տեղեկանք COVID-19 PCR լաբորատր թեստն անցնելու վերաբերյալ: Նաղդալյանն ընդգծեց, որ նման սահմանափակումներ կարող են լինել այն դեպքում, եթե մարդը Հայաստանից Վրաստան ճամփորդելուց առաջ եղել է ԱՀԿ-ի կողմից բարձր ռիսկային գոտում դասվող երկրներում:

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ Հայաստանում

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին՝ իմանալու համար, թե ինչպես Հայաստանում ստանալ կոնորավիրուսի թեստն անցնելու տեղեկանք:

Նրա խոսքով, մինչև չլրանա կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանի 14 օրը և հաստատված չլինի, որ մարդը դուրս է եկել տնային կարանտինից, «ձեզ ոչ ոք չի տա տեղեկանք կորոնավիրուսի առկայության կամ բացակայության մասին»:

Այն հարցին, թե կարելի է արդյոք Վրաստան գնալիս ուղղակի դիմել տեղեկանքի համար, Նիկողոսյանը բացասական պատասխանեց:

«Ոչ, քանի որ կորոնավիրուսի գաղտնի շրջանը 14 օր է: Հնարավոր է 3-րդ օրը այն չկա, բայց 13-րդ օրը հայտնվի»,- ասաց նա:

Загружается новость ... "Право"

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ երկիրն իր ներքին ընթացակարգերն ունի:

«Եթե կասկածներ են առաջանում (կորոնավիրուսի առկայության. խմբգր.), կան հստակ կլինիկական ախտանիշներ, ապա մենք ինքներս զննում կիրականացնենք, և ինչու չէ նաև կտրամադրենք այդ տեղեկանքը: Բայց եթե մարդը եկել է Իրանից կամ այլ երկրից, որտեղ կորոնավիրուսի ակտիվ տարածում կա, և նա չունի կլինիկական ախտանիշներ, այսինքն՝ լաբորատոր զննության համար բավարար պատճառներ չկան, ինչո՞ւ մենք պետք է տեղեկանք տրամադրենք: Նման պրոցեդուրա չկա»,- ասաց նա:

Կորոնավիրուսի վերահսկումը սահմանին

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը, հունվարի 24-ից մինչ օրս «Բագրատաշենի» անցակետում հոսպիտալացվել է Վրաստանից ժամանած 12 մարդ:

Նա նշեց, որ սահմաններին, ընդ որում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, երկիր կորոնավիրուսի ներթափանցման դեմ պայքարի համար խստացված ռեժիմով իրականացվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, երկիր ժամանող բոլոր անձանց ջերմության չափում և վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշների առկայության արտաքին զննում:

Загружается новость ... "Лево"

«Համաճարակային բարձր ռիսկ ունեցող երկրներից, մասնավորապես, Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից, Իրանից և Իտալիայից, ինչպես նաև Ֆրանսիայից, Գերմանիայից և Իսպանիայից ժամանած ուղևորների նկատմամբ մի շարք լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում»,- ասաց նա:

Եղիազարյանը նշեց, որ այդ երկրներից ժամանող ուղևորները լրացնում են հասցեական քարտեր, որտեղ նշվում է, թե ուղևորը որտեղ է գրանցված կամ որտեղ է բնակվելու։ Հետո այդ քարտերը տրամադրվում են նշված վայրերի պոլիկլինիկաներին` հետագա բժշկական վերահսկողություն իրականացնելու համար։

«Այդ երկրներից ժամանած մարդիկ օդանավակայանում անցնում են առանձին գոտիով, հնարավորինս կրճատվում է նրանց շփումն այլ մարդկանց հետ։ Օդանավակայանից նրանց դուրս գալը ևս իրականացվում է աստիճանաբար` այլ ուղևորների հետ շփումը կրճատելու նպատակով», – ասաց Եղիազարյանը։

Նրա խոսքով, բոլոր այն ուղևորները, որոնց մոտ ջերմաչափման և արտաքին զննան արդյունքում նկատվում են ինֆեկցիոն հիվանդություններին հատուկ ախտանիշներ, անմիջապես մեկուսացվում և հոսպիտալացվում են։ Մեկուսացվում են նաև նրանց հետ շփված մարդիկ։

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 4 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ