Գործարքն, ամեն դեպքում, դժվար կլինի. Ucom–ի գլխավոր տնօրենը` «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի վաճառքի մասին
07.09.2020,
19:26
Գործարքն, ամեն դեպքում, դժվար կլինի. Ucom–ի գլխավոր տնօրենը խոսել է «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի վաճառքի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական շուկայում «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի վաճառքի հետ կապված գործարքը դժվար կլինի, ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Մեծ հնարավորություններ
«Այս գործընթացում ամենագրավիչը մեծ օպտիմալացման հնարավորությունն է՝ ընկերությունների միավորման դեպքում: Սա հնարավոր փրկություն է երկու ընկերությունների համար՝ շուկայի անկման պայմաններում, այդ թվում` մեկ օպերատորի հաշվարկով բաժանորդային բազայի աճի համատեքստում, ինչը թույլ է տալիս հայկական շուկայում ներդնել ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ և հետաքրքիր կոմերցիոն նորարարությամբ հանդես գալ: Հետևաբար, բիզնեսի առումով դա շատ հետաքրքիր գործարք է», – ասել է Խաչատրյանը։
Միաժամանակ նա նշել է, որ երկու թիմերի փոխգործակցությունը թույլ կտար փոխլրացնել միմյանց և կարող էր մեծ սիներգետիկ արդյունքի հանգեցնել:
Ինչպես նշել է գլխավոր տնօրենը, պրոֆեսիոնալ առումով սա ևս շատ հետաքրքիր գործարք է, քանի որ ռազմավարական ոլորտի երկու հսկաների միավորումը շատ հետաքրքիր փորձ է Հայաստանի համար բիզնես–մենեջմենթի տեսանկյունից:
«Սակայն հիմա չեմ կարող պատասխանել հարցին, քանի որ իրավական գործընթացը դեռ շարունակվում է, բայց տարբեր ընկերությունների կողմից հետաքրքրություն կա, բանակցություններ են ընթանում: Կարող եմ ասել, որ մենք ևս հետաքրքրված ենք հնարավոր միավորմամբ, սակայն դժվար է ասել, թե իրավական առումով որքանով է հնարավոր գործարքը», – ասել է Խաչատրյանը։
Պատասխանելով այն հարցին, թե Ucom-ը դիտարկո՞ւմ է հայկական շուկայում որևէ այլ օպերատորի գնելու հնարավորությունը` Խաչատրյանը նշել է, որ այս պահին որևէ բան չի բացառում, բայցև չի կարող ասել՝ որևէ բանակցություններ ընթանում են, թե՝ ոչ:
Նորաստեղծ ընկերությունների մասին
Մեկնաբանելով այն փաստը, որ երկու նորաստեղծ ընկերություն փաստացի հավակնում են «ՎԵՈՆ Արմենիա»-ին` Խաչատրյանը նշել է, որ «TEAM Telecom»- ը նախատեսում է վարկեր ներգրավել «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու համար:
«Գործարքն ամբողջությամբ իրականացվելու է վարկով, իսկ բաժնետոմսերը պետք է գրավադրվեն: Կարծում եմ, որ կարգավորողը պետք է եզրակացություն ներկայացնի, քանի որ բաժնետերը կարող է փոխվել: Եթե բաժնետոմսերը գրավադրվեն, իսկ վճարումներն ուշանան, ապա բանկը կարող է դառնալ հնարավոր բաժնետեր», – ասել է Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է նոր դերակատարներին, ապա Խաչատրյանն ասաց, որ չի կարող ոչինչ ասել Novatel-ի մասին, քանի որ ընկերության վերաբերյալ բավարար տեղեկատվություն չունի, չնայած նրանք նշել են, որ ունեն միջազգային աշխատանքի հարուստ փորձ:
«Ինչ վերաբերում է «TEAM Telecom»-ի կողմից ընկերությունը գնելու հնարավորությանը, կարծում եմ, որ այստեղ, առաջին հերթին, իրավական գնահատականի անհրաժեշտություն կա, և հետևաբար իր խոսքը պետք է ասի կարգավորողը կթույլատրի՞ գործարքի կնքումը, թե՝ ոչ: Իսկ այն, որ երկու ընկերություններն էլ նոր են, նշանակում է, որ շատ բան կախված կլինի այն մասնագետների փորձից, ովքեր ներգրավված կլինեն աշխատանքներում։ Կարծում եմ՝ գործարքն, ամեն դեպքում, դժվար կլինի», – ասել է Խաչատրյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ գնորդը չի կարող կրճատել աշխատակազմի 10%-ից ավելին: «TEAM Telecom»- ի դեպքում դա կնշանակի աշխատանքային ռեսուրսների ավելացում, իսկ հաշվի առնելով նրանց պլանավորած վարկային բեռը` դա լուրջ մարտահրավեր կլինի, որը պետք է հաղթահարել:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի` «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։–0–

Загружается новость ... "Лево"