«Ջազի սրբազան հրեշ» Ռիշար Գալիանո. ակորդեոնն ինձ համար թմրանյութի պես է
26.10.2015,
13:59
Աշխարհահռչակ կոմպոզիտոր և կատարող, ջազային ակորդեոնահար, բայանի վիրտուոզ վարպետ Ռիշար Գալիանոն, որին անվանում են «ջազի սրբազան հրեշ», նվեր է մատուցել երևանցի երաժշտասերներին` հնարավորություն ընձեռելով ընկղմվել ջազի կախարդական աշխարհի մեջ։ Նրա համերգներից մեկը տեղի է ունեցել ուրբաթ Mezzo ակումբում, իսկ երկրորդը կազմակերպվել է կիրակի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ կոմպոզիտոր և կատարող, ջազային ակորդեոնահար, բայանի վիրտուոզ վարպետ Ռիշար Գալիանոն, որին անվանում են «ջազի սրբազան հրեշ», նվեր է մատուցել երևանցի երաժշտասերներին` հնարավորություն ընձեռելով ընկղմվել ջազի կախարդական աշխարհի մեջ։ Նրա համերգներից մեկը տեղի է ունեցել ուրբաթ Mezzo ակումբում, իսկ երկրորդը կազմակերպվել է կիրակի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։
Նշենք նաև, որ Գալիանոն Աստոր Պիացոլայի ընկերն ու աշակերտն է։ Նա «նոր մյուզեթ» երաժշտական նոր ուղղության ստեղծողն է։
Վարպետը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել այն մասին, թե ինչպես է ակորդեոնը դարձել իր սիրելի գործիքն ու խոսել Հայաստանում նախատեսված ծրագրերի մասին։
– Դուք այն մարդկանցից մեկն եք, ովքեր ակտիվորեն հանրայնացրել են ակորդեոնը։ Ինչո՞վ է Ձեզ գրավել այս գործիքը։
– Սա գիտակցված ընտրություն չէր։ Փոքր տարիքից տեսել եմ, թե ինչպես է հայրս նվագում, ես պարզապես փորձում էի նմանակել նրան։
– Դուք ակորդեոն եք նվագում չորս տարեկանից։ Գայթակղություն չի՞ առաջացել «դավաճանելու» այդ գործիքին։
– Պարբերաբար նվագում եմ այլ գործիքներ` դաշնամուր, տրոմբոն։ Շատ եմ սիրում ակորդեոնը։ Նրանից թմրանյութի նման կախվածություն ունեմ։
– 14 տարեկանում Դուք ձեզ համար բացահայտեցիք ջազն ու որոշեցինք միավորել այդ երկու կրքերը։ Աշխատելով հանրաճանաչ երաժիշտների հետ` ըստ էության ստեղծեցիք երաժշտական նոր ուղղություն։ Պատմեք այդ մասին։
– Դա ավելի շատ մշակույթի հարց է։ Յուրաքանչյուր երկրում տարբեր երաժշտություն են նվագում։ Ես հիմնականում հետաքրքրվել եմ ջազով, սակայն հիմա արդեն չեմ կարող ասել, թե ինչ երաժշտական ուղղություն եմ նախընտրում։ Նվագում եմ և՛ Մոցարտ, և՛ տանգո, և՛ վալս։
– Դուք երբեք չեք բավարարվում ձեռքերածով և անսպասելի արարքներ եք կատարում, որոնք ունենում են ոչ պակաս անսպասելի կոմերցիոն հաջողություն։ Այսպես, Ձեր ձայնագրած խտասկավառակը, որն ամբողջությամբ նվիրված է Բախի երաժշտությանը, դարձավ 2010 թ.–ի դասական բեսթսելլեր։ Ի՞նչ անակնկալներ եք հիմա նախապատրաստում։
– Դա մեծ գաղտնիք է։ Շատ եմ ցանկանում Մոցարտի երաժշտության սկավառակ ձայնագրել։ Կարծում եմ, որ հասարակությունը պետք է ակորդեոնն ընկալի որպես ինքնուրույն գործիք։ Մտածում եմ նաև սյուիտ գրել, որը նվիրված կլինի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Այն կկոչվի «Ազնավուրյան»։
– Դուք ակորդեոնային երաժշտությանը հաղորդեցիք նոր հնչողությունը, նոր ոգի։ Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ այն բավականին հայտնի գարծիք է։ Ո՞րն է Ձեր այցեքարտը, ի՞նչ խորհուրդ կտաք ունկնդրել այն մարդկանց, ովքեր դեռ նոր են ծանոթանում ակորդեոնից հնչող երաժշտությանը։
– Խորհուրդ կտամ Բախի երաժշտությանը նվիրված իմ ձայնասկավառակը` «Նոր տանգոն», որը շատ եմ սիրում։
– Հաճախ եք այցելում Հայաստան։ Արդյո՞ք դա նշանակում է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունեք մեր երկրի նկատմամբ։
– Յուրահատուկ հարաբերություններ են ձևավորվել հայ ունկնդրի հետ։ Բացի այդ, Հայաստանում է բնակվում իմ մտերիմ ընկերը` հիանալի երաժիշտ Վահան Մարտիրոսյանը։ Ֆրանսիայում արդեն 13 տարի համագործակցում եմ Շառլ Ազնավուրի հետ։ Ընդհանրապես, կասկածում եմ, որ իմ երակներում մորս կողմից հայկական արյուն է հոսում։
– Նախատեսու՞մ եք համատեղ նախագիծ իրականացնել ձեր ընկերոջ` Վահան Մարտիրոսյանի հետ։
– Նախատեսում ենք հաջորդ տարի շատ գեղեցիկ նախագիծ իրականացնել։
– Այսինքն, վարպետը մեկ տարի անց կրկին կայցելի Հայաստա՞ն։
– Այո, այո, ևս մեկ անգամ։
Գալիանոյի համերգի ֆոտոժապավենը կարելի է դիտել այստեղ։ –0–