437.27
4.41
404.32
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Գալաքսին» թիմով հաջողության հասնելու պատմություն է. Արամ Խաչատրյան

11:09
11 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու». «Առկա» և «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունների հետ զրույցում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ամփոփել է ընկերության 22 տարվա գործունեությունը։

«Նովոստի–Արմենիա». «Գալաքսին» վերջերս նշեց իր հիմնադրման 22-ամյակը և հայտարարեց բիզնես ու սոցիալական նախագծերը նոր թափով սկսելու մտադրությունների մասին։ Եթե փորձենք հետահայաց ամփոփել այս ամբողջ ժամանակահատվածը, ինչպե՞ս կբնութագրեիք այս երկար ուղին՝ որպես «Գալաքսիի» համահիմնադիր։

Ա. Խաչատրյան. Թեև դժվար է, միգուցե անհնար՝ մի քանի բառով ամփոփել 22 տարին, բայց կարծում եմ՝ այս ամբողջ ժամանակահատվածը թիմով հաջողության հասնելու պատմություն է։ Ինձ համար վերահաստատել եմ՝ ցանկացած իրավիճակում նախևառաջ պետք է ապավինես քո և թիմի ուժերին։ Եվ որ հավաքական ներուժով ու գիտելիքով կարելի է հասնել անհնար թվացող նշաձողի։ Իսկ գիտելիքը հատկապես ծնվում է փորձից՝ բիզնես մրցակցությունից, հաջողություններից, ձախողումներից, մարտահրավերներից ու դրանք հաղթահարելու տարբեր ճանապարհներն անցնելուց։

Ինձ համար «Գալաքսիի» 22-ամյակը թիմային այս բանաձևի խորհուրդն ունի, և հենց այդ արժեքային հենքով ենք մենք ձևակերպել մեր մյուս տարվա նախագծերը։ Դրանք միտված են բիզնեսի զարգացմանը, հասարակական առողջացմանը, Հայաստանի տնտեսության վերականգնմանն ու առաջընթացին։

Կարծում եմ՝ այս օրակարգի համար մենք ունենք ինստիտուցիոնալ ամուր ժառանգություն։ Այդ համատեքստում կարող եմ ընդգծել հատկապես «Գալաքսիի» հաստատուն աճն ու տրանսֆորմացիաները` հայաստանյան ընկերությունից դեպի տարածաշրջանային ներկայացվածություն ունեցող ընկերությունների խումբ, կոմերցիոն ընկերությունից՝ սոցիալապես պատասխանատու բիզնես, փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու։

Галакси Galaxy (2).jpg

«Գալաքսին» նշեց իր 22-ամյակը ռոք-դասական համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ


«Նովոստի–Արմենիա». Նախորդ տարին դժվարագույնն էր՝  համավարակ, ճգնաժամ, պատերազմ, և հետևանքները մեղմելու համար դեռևս շատ ժամանակ կպահանջվի։ Ինչպե՞ս է ազդել այս ամենը բիզնեսի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր հոլդինգային ընկերության կազմի ներքո հանդես են գալիս Հայաստանի ավելի քան 10 խոշոր ընկերություններ։

Ա. Խաչատրյան. Իսկապես, մարտահրավերների ծավալն աննախադեպ էր, բոլորիս համար կորուստները՝ աննկարագրելի։ Դժվար է եղել աշխատելը, հատկապես, երբ այդ մեծագույն խնդիրներից բացի, ունեցել ենք նաև կորպորատիվ ճգնաժամներ։ Սակայն փորձել ենք և կարողացել ենք պահպանել թիմային ոգին, հնարավոր ջանքեր ներդնել՝ մեղմելու ճգնաժամերի հետևանքները և, ի վերջո, աշխատել գիտակցումով, որ յուրաքանչյուրս ներդրում ունի Հայաստանի տնտեսական կայունության ապահովման, տնտեսության վերականգնման գործում։

Նոր ռազմավարություն է մշակվել՝ նպատակ ունենալով արձագանքել նոր որակի մարտահրավերներին ու խթանել «Գալաքսիի» խմբի կազմում հանդես եկող ընկերությունների շարունակական աճը։ Միայն նախորդ տարվա ընթացքում պետական բյուջե հարկերի տեսքով «Գալաքսի» ընկերությունների խումբը վճարել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Մենք նաև կարողացել ենք ապահովել բիզնեսի շարունակականությունը՝ պահպանելով տարբեր փուլերում գտնվող նախագծերի կայուն զարգացումը։

«Նովոստի–Արմենիա». Ըստ երևույթին, «Գալաքսիի» կազմում հանդես գալը մրցակցային առավելություն է տրամադրում ընկերություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ համակարգի մաս կազմելը վստահաբար ավելի ամուր հենք է ապահովում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում ինստիտուցիոնալ կառավարում իրականացնելիս։

Ա. Խաչատրյան. «Գալաքսին»՝ որպես հոլդինգային ընկերություն, առաջադրում է ռազմավարական զարգացման ուղենիշները, համապատասխան բիզնես պրոցեսներով ու ընթացակարգերով նպաստում ողջ էկոհամակարգի կայուն գործառնությանը և, որպես այդպիսին, պետք է բոլորից առաջ հաշվի առնի բիզնես ռիսկերն ու ապահովի արդյունավետ կառավարում։ «Գալաքսիի» դերը սահմանվում է մեր ընկերությունների համար երեք կարևոր գործառույթների ապահովմամբ.

1)   աջակցություն՝ բոլոր փուլերում, ներառյալ թիմերի ստեղծումը, տարբեր շահառուների հետ գործընկերությունների հաստատումը, բանակցումը և այլն.

2)   կանոնակարգման ապահովում, ներառյալ ֆինանսական, թիմային առաջնորդման, մարքեթինգի, իրավաբանական ոլորտներում համապատասխան ընթացակարգերի ու սկզբունքների ներդրումն ու գործադրումը.

3)   վերահսկողություն՝ նպատակ ունենալով ապահովել բիզնեսի զարգացումը՝ համաձայն ռազմավարության։

Բազմաոլորտային ներգրավվածությունը նպաստում է փորձի փոխանակմանը, հնարավորության բազմազանություն է տալիս՝ սկսած աշխատուժի շուկայից, մատակարարների հետ բանակցելուց և այլն։ Այս իմաստով, գիտելիքի և փորձի շարունակական փոխանակումը ընկերությունների միջև առանցքային կետ է մեր ընկերությունների խմբի արդյունավետ զարգացման համար։

«Նովոստի–Արմենիա». Բիզնես վարելու «Գալաքսիի» մոդելի մեջ է տեղավորվում նաև սոցիալական և տնտեսական ազդեցության զեկույցների պարբերական հրապարակումը։ Սա կարելի՞ է համարել նոր մշակույթի սկիզբ Հայաստանի տնտեսական կյանքում։

Ա. Խաչատրյան. Կլինի նոր սկիզբ, թե ոչ՝ չգիտեմ, բայց մենք հավատում ենք, որ դա հաստատապես արդյունավետ հաղորդակցման միջոց է Հայաստանի քաղաքացիների, բոլոր շահառուների՝ աշխատակիցների, սպառողների և մյուսների հետ։ Ու թեև հատուկ պահանջ չկա հրապարակելու հարկային, վարկային և այլ կարևորագույն տվյալներ ընկերության գործունեության մասին, այնուամենայնիվ, գոնե «Գալաքսիի» համար կարևոր է թափանցիկության բարձր մակարդակի ապահովումը։

Բացի այդ, մեր ռազմավարությունը նպատակ ունի ընդլայնել իրազեկվածությունը ինչպես «Գալաքսիից» դուրս, այնպես էլ Հայաստանում ու մեր տարածաշրջանային գրասենյակներում աշխատող թիմակիցների շրջանում, թե բազմաինդուստրիալ մեր ընկերությունը հավաքական ինչ ազդեցություն ունի տնտեսության վրա։

Իսկ մեր Խմբի ազդեցության պարագիծը բավական ընդգրկուն է։ Ուստի, որպես պատասխանատու բիզնես, փորձում ենք ապահովել բիզնես մշակույթի այնպիսի մակարդակ, որը բխում է հանրային շահերից և արտացոլում սոցիալ-տնտեսական ոլորտի բոլոր շահառուների շահերը։ Ավելին, մեր այդ մշակույթի բաղադրիչ ենք համարում նաև արդյունավետ կառավարման ապահովումը, շուկա նորարարություն բերելը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացումը «Գալաքսիի» ներսում, ինչը մյուս կողմից հանդիսանում է կարևոր արժեք տնտեսության համար։

Галакси Galaxy (1).jpg

Առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երևանի ճարտարապետությունն ու ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը


«Նովոստի–Արմենիա». Արդյունավետ կառավարման մեխանիզմնե՞ր, ինովացիանե՞ր, թե՞ այլ սկզբունքների համախումբն է խթանել «Գալաքսիի» բիզնեսի շարունակականությունը։

Ա. Խաչատրյան. Նպատակների, դրանց ճշմարտացիության նկատմամբ հավատը եղել է կարևորագույն արժեքներից մեկը բիզնեսի շարունակականության ապահովման համատեքստում։  Իսկ ճանապարհը դեպի նպատակ անցել ենք թիմով, գիտելիքով ու կամային արժեքներով։ Մենք հպարտ ենք մեր ունեցած մարդկային ներուժով. մեր նվիրված ու պրոֆեսիոնալ թիմերն են մեր հաջողության երաշխավորը։

Դա է պատճառը, որ, չնայած նախորդ տարվա դժվարություններին, «Գալաքսիի» ոչ մի ընկերություն չի դադարեցրել իր գործունեությունը։ Ավելին, չենք դադարել նոր նախագծերի մասին խոսել, պլանավորել ու իրականացնել դրանք։ Մասնավորապես, հաջորդ տարեսկզբին Հայաստանում արդեն շահագործման կհանձնվի ժամանակակից ճարտարապետության ամենաբարձր պահանջներին համապատասխանող Teryan 5 շենքի բնակելի հատվածը։ Նաև հայտարարեցինք շուտով Հայաստանում ֆրանսիական հանրահայտ PAUL հացաբուլկեղենի սրճարանների ցանցի բացման մասին։ Իսկ վերջերս արդեն բացեցինք TI’ME և Pandora բրենդների երկրորդ կենտրոնը Բելառուսում։ Ունենք նաև այլ՝ ինչպես տարածաշրջանային բնույթի, այնպես էլ տեղական արտադրության խթանման նոր նախագծեր, որոնք դինամիկ զարգացման փուլում են։

Մեր կենսական շահերի կենտրոնը Հայաստանն է, մեր երկիրը մենք շատ ենք սիրում, և մեծ երջանկություն է հավելյալ արժեք ներբերել հայրենական տնտեսություն։ Միևնույն ժամանակ, մեր ձգտումն է, որ «Գալաքսիի» բիզնես աշխարհագրությունն ընդլայնվի, իսկ «Գալաքսիում» ստեղծված բրենդը ստանա միջազգային ճանաչում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ