ԱՐԱՐԱՏ թանգարան. ինչպե՞ս է ընթանում կյանքը փակ դռների հետևում
«Նովոստի–Արմենիա». ինչպես հայտնի է, մայրաքաղաքի թանգարաններից շատերը դեռ չեն աշխատում։ Կպատմեք` ինչպե՞ս է անցնում կյանքը փակ դռների հետևում։

Ա. Թադևոսյան. այցելուներն, իհարկե, ցանկացած թանգարանի գլխավոր արժեքն են։ Նրանք ձգողության ինքնատիպ կենտրոն են, հանուն որոնց գոյություն ունի թանգարանը։ Այս տեսանկյունից, իհարկե, այցելուների համար թանգարանի փակումն ամենաանբարենպաստ իրադարձությունն է։ Բայց ուզում եմ նշել, որ դռների փակումը մեր դեպքում ամենևին չի նշանակում աշխատանքների տոտալ դադարեցում։ Մենք հնարավորություն ստացանք կենտրոնանալ մի շարք այլ նախագծերի վրա, որոնք կարողացանք կյանքի կոչել` հաշվի առնելով տուրիստական հոսքի բացակայությունը։ Մասնավորապես, աշխատեցինք թանգարանին կից թնդության արտադրամասի որոշ հատվածների լուսային դիզայնի վրա։ Այն վաղուց մտածված նախագիծ էր։ Արդյունքում, կունենանք բոլորովին նոր, ավելի ջերմ ու ընդարձակ ինտերիեր մեր համտեսի սրահներում։

Բացի այդ, թանգարանի առաջին և երկրորդ հարկերի միջև տեղադրել ենք «Generosity Table» նոր մոնումենտալ ինստալիացիան։ Հարդարման որոշ աշխատանքներ դեռ կան, բայց շուտով կունենանք Արարատ–Առատաձեռնության գլխավոր արժեքներից մեկի նոր մարմնացումը։ Չեմ ուզում բացել փակագծերը, բայց ասեմ, որ ինստալիացիան ներկայացնում է հայկական առատ սեղան` հայկական գաստրոնոմիկ ժառանգության ամբողջ երանգներով։ Այս սիմվոլիկ խնջույքը կոչված է մեր այցելուներին ներկայացնել հայկական բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են հյուրընկալությունը, անկեղծությունը, սրտաբացությունը, և, իհարկե, հիշեցնել, որ թերևս ոչ մի կարևոր խնջույք չի անցնում առանց ԱՐԱՐԱՏ կոնյակի։

«Նովոստի–Արմենիա». իսկ այցելուները ե՞րբ կկարողանան տեսնել ձեր նորամուծությունները։ Մոտավոր գիտե՞ք, թե երբ կբացվի թանգարանը։
Ա. Թադևոսյան. սկսեմ լավ նորությունից։ Հուլիսի սկզբին նախատեսում ենք բացել ԱՐԱՐԱՏ թանգարանի խանութը։ Հիմա ընթանում են վերջին աշխատանքները, որպեսզի համոզվենք որ հանրապետությունում սահմանված անվտանգության բոլոր պահանջները պահպանված են։ Բացի այդ մենք սերտ կապի մեջ ենք Պեռնո Ռիկարի մեր գործընկերների հետ տարբեր թանգարանների և դրանց կից գործող խանութների հարցով։ Մանրամասն քննարկում ենք և ակտիվորեն փոխանակում փաստաթղթեր, հաջող մոտեցումներ, որոնք վերաբերում են ինչպես աշխատակիցների, այնպես էլ այցելուների անվտանգության ապահովմանը։

Ինչ վերաբերում է նրան, թե երբ կկարողանանք հյուրերին մատուցել էքսկուրսիոն ծառայություններ, ապա մենք մշակել ենք գործարկման մի քանի սցենար։ Բացի այդ, հիմա աշխատում ենք այցելուների էմոցիոնալ ներգրավմանն ուղղված նոր, հետաքրքիր առաջարկների վրա։ Սակայն ինչպես շատ գործընկերներ, այս փուլում սպասում ենք համապատասխան պրոֆիլային կարգադրությունների։
«Նովոստի–Արմենիա». մինչև համավարակը ԱՐԱՐԱՏ թանգարանը գործարկել էր մի շարք նախագծեր, որոնց թվում էր «Cocktail Day»–ը։ Դրանք կշարունակվե՞ն։


