Եվգենի Պլյուշչենկո. եկեք միասին Հայաստանում զարգացնենք գեղասահքը

20.10.2015, 23:05
Գեղասահքի բազմակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն նոյեմբերի 20–ին Երևանում կայանալիք «Սառույցի արքաները» շոուից առաջ համաձայնել է պատասխանել «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցերին։
Եվգենի Պլյուշչենկո. եկեք միասին Հայաստանում զարգացնենք գեղասահքը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գեղասահքի բազմակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն նոյեմբերի 20–ին Երևանում կայանալիք «Սառույցի արքաները» շոուից առաջ համաձայնել է պատասխանել «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցերին։

–Դուք հայտարարել եք, որ ցանկանում եք Երևանում սահադաշտ բացել, որտեղ երեխաները հնարավորություն կունենան պարապել ողջ տարվա ընթացքում...

–Մեծ ցանկություն ունեմ Հայաստանում զարգացնել գեղասահքը։ Ելույթ եմ ունենում ողջ աշխարհում, բազմաթիվ երկրներից առաջարկներ եմ ստանում։ Սակայն Հայաստանը եղբայրական երկիր է, որտեղ հարկավոր է զարգացնել գեղասահքը։ Ավելին, որ դուք չունեք սահադաշտեր։ Մենք ունեինք հնարավորություն և նախատեսում էինք 2008 թ.–ին Հայաստանում բացել Պլյուշչենկոյի դպրոցը և առաջ էինք շարժվում այդ ուղղությամբ, սակայն անհնար է դպրոց հիմնել, եթե չկա սառույց։ Եթե երեխաները սահում են սառույցի վրա 12 ամսվա ընթացքում միայն մեկ ամիս, ապա արդյունքներ չեն գրանցվի։ Հարկավոր է Հայաստանում զարգացնել գեղասահքը, զբաղվել հոկեյով, քյորլինգով, շորթ–տրեկով։ Ընդ որում այս ամենը կապված չէ հսկայական գումարների հետ։

–Դուք իրական հնարավորություն տեսնու՞մ եք այդ ամենը Հայաստանում անելու համար։ Ի՞նչ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ

– Շատ եմ ցանկանում դա անել։ Ես և իմ թիմը պատրաստ ենք օգնել։ Եկեք համատեղ զարգացնենք գեղասահքը։

–Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, ներդրողնե՞րը։

 - рис.1

– Իհարկե, սակայն կարծում եմ, որ պետությունը ևս պետք է շահագրգռված լինի։

– Դուք ժամանակակից պատմության մեջ առաջին տղամարդ գեղասահորդն եք, ով չորս անգամ անընդմեջ նվաճել է Օլիմպիական խաղերի մեդալները։ Ներկայացրեք հաղթանակների գինը, ինչի՞ց եք ստիպված եղել հրաժարվել, ի՞նչն եք զոհաբերել։

– Ես ոչինչ չեմ զոհաբերում։ Սա իմ աշխատանքն է, իմ կենսակերպը, իմ սիրելի գործը։ Ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Եթե չես սիրում զբաղվել մի գործով, ապա գտիր մեկ այլ զբաղմունք։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում և ոչնչից չեմ հրաժարվում։

-Ձեզ անվանում են comeback–երի արքա։ Պատրաստվու՞մ եք հերթական անգամ վերադառնալ մեծ սպորտ և մասնակցել 2018 թ.–ին նախատեսված 5–րդ Օլիմպիադային։

– Կփորձեմ վերադառնալ, անցնել ընտրական փուլն ու ըստ արժանվույն ելույթ ունենալ Օլիմպիադային։ Կշարժվեմ առաջ, եթե առողջությունս թույլ տա։  

-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ պատրաստվում եք ռևանշ վերցնել սեփական օրգանիզմի հետ պայքարում` կրկին վերադառնալով մեծ սպորտ։ Չե՞ք վախենում օրգանիզմի «վրեժից»։

– Հիմա ինձ հիանալի եմ զգում։ «Տեխզննում եմ» անցել Իսրայելում, ֆիզիոպրոցեդուրաներ եմ անցել։ Երկու օր առաջ ելույթ եմ ունեցել Տալլինում, որտեղ սկսվել եմ իմ հյուրախաղերը։ Ես կատարում եմ բարդ շրջապտույտներ։ Եթե վախենաս օրգանիզմից, պետք է պառկես և հեռուստացույց դիտես կամ մահանաս։

–Եթե հնարավորություն ունենայիք ամեն ինչ կրկին սկսել, կկրկնեի՞ք անցած ճանապարհը։

 – Այո, դա իսկապես այդպես է։ –0–