Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում

25.09.2016, 18:29
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է, եղունգների պրոֆեսիոնալ խնամքի համաշխարհային կենտրոնների հիմնադիրը, այս օրերին գտնվում է իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում:

Վարթուխյանի հաճախորդները եղել և մնում են «Օսկարի» մրցանակակիրներ, ինչպես նաև համաշխարհային մեծության աստղեր, ինչպիսիք են Բարբարա Սթրեյզանդը, Դայան Քենոնը, Թոնի Բրեքստոնը, Ջուդի Ֆոսթերը, Ջեսիկա Ալբան, Ռոզի Օ’Դոնալը, Սանդրա Բալոքը և այլք:

Վարթուխանյանը դարձել է աշխարհում մատնահարդարման առաջին վարպետը, ում մասին խոսում են համաշխարհային պարբերականները, նրան հրավիրում են տարատեսակ հեռուստաշոուների, ինչը մարդկանց շրջանում եղունգների խնամքի հանդեպ յուրահատուկ ալիք է առաջացրել: Իր պատմական հայրենիքում Վարթուխանյանը մտադիր է մի քանի վարպետության դաս և թրեյնինգ անցկացնել հայաստանցի մասնագետների համար:

 - рис.1

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին իր տպավորությունները:

Նովոստի-Արմենիա – Նախևառաջ, կխոսե՞ք Հայաստան Ձեր այցի մասին: Որքա՞ն հաճախ եք այստեղ լինում:

Ջ. Վարթուխյան – Ես շատ եմ սիրում Հայաստանը: Վերջին երկու տարիներին մի քանի անգամ եկել եմ, սակայն անհրաժեշտության դեպքում, ավելի հաճախ կգամ... Անկեղծ ասած, ես կցանկանայի այստեղ բացել բազմապրոֆիլ պրոֆեսիոնալ դպրոց, որտեղ երիտասարդները կկարողանային սովորել գեղեկցության ոլորտի տարատեսակ արհեստներ: Հայաստանում շատ երիտասարդներ ոչ մի արհեստի չեն տիրապետում, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ այստեղ նման դպրոց բացել:

Նովոստի-Արմենիա –  Դուք մտադիր եք այստեղ կազմակերպել մատնահարդարման վարպետության դասեր։ Ո՞րն է դրանց հիմնական թեման:

Ջ. Վարթուխյան – Վարպետության դասի մասնակիցները կկարողանան ուսման ցիկլ անցնել և ծանոթանալ Jessica համակարգին, մատնահարդարման փիլիսոփայությունը, ինչպես նաև ծանոթանալ ժամանակակից ապրանքներին:

 - рис.2

Նովոստի-Արմենիա – Ինչու՞ եք որոշել ներկայացնել Ձեր արտադրանքը հայկական շուկայում:

Ջ. Վարթուխյան –  Իրականում ինձ չի հետաքրքրել ֆինանսական կողմ: Գիտեմ, որ հայերը սիրում են որակյալ արտադրանք և նրանք շատ տաղանդավոր են, ուստի ցանկանում են, որ նրանք որակյալ արհեստ սովորեն:

Նովոստի-Արմենիա – Ինչպե՞ս եք գնահատում մատնահարդարման հայ վարպետների մակարդակը:

Ջ. Վարթուխյան – Հայաստանում մատնահարդարումը բավական բարձր մակարդակի վրա է: Ամենակարևորը, այստեղ մարդիկ ցանկանում են սովորել, լինի դա մատնահարդարում, դիմահարդարում, թե վարսավիրական արհեստ: Բացի այդ, Հայաստանում կան բազմաթիվ մասնագիտացված խանութներ: Դա հիանալի է: Իրականում, երբ ես 60-ականներին նոր էի տեղափոխվել Ամերիկա, այնտեղ հանդիպել էի մի խումբ հայուհիների: Այն ժամանակ նրանք այդքան էլ լավ տեսք չունեին: Իսկ այսօր հայուները մեկը մյուսից գեղեցիկ են: Հայաստանը ևս փոխվել է այս տարիների ընթացքում. այստեղ կան այնպիսի ռեստորաններ, որոնց անգամ Եվրոպայում չես հանդիպի: Բացի այդ, Հայաստանում եղել եմ ջազ-ակումբներից մեկում, երաժշտությունը և միջավայրը հիասքանչ էին: Իսկ օրերս եղել եմ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգին, այն ևս չքնաղ էր:

Նովոստի-Արմենիա – Հայտնի է, որ Դուք աշխատել եք բազմաթիվ հայտնի մարդկանց և հոլիվուդյան աստղերի հետ: Ո՞ւմ հետ աշխատանքն է ավելի շատ տպավորվել:

Ջ. Վարթուխյան – Ես շատ աստղերի հետ եմ աշխատել, ինչպիսիք են Արքայադուստր Դիանան, տիկին Ռեյգանը և այլք:

Նովոստի-Արմենիա – Եվ վեջում շատ հետաքրքիր կլիներ իմանալ մատնահարդարման վերջին միտումների մասին:

Ջ. Վարթուխյան – Ինչպես գիտեք, այսօր տարածված է գելային մատնահարդարումը, քանի որ այն շատ պրակտիկ է և պահպանվում է շուրջ 3 շաբաթ: Ամերիկայում այսօր տարածված է նաև եղունգների դիզայնը (nail art), ինչն ինձ այդքան էլ դուր չի գալիս: Այդուհանդերձ, այսօր հիմնական միտումը եղունգների բնական տեսքն է։ -0-