Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

13.10.2019, 17:55
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետևանքով քաղաքացին հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1992 թ. ծված Արմեն Ս.-ն վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու` Համլետ Ս.-ին (ծնված 1960 թ.) և Աշոտ Գ.-ին (ծնված 1966 թ.):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին:

Գերատեսչությունից հայտնում են, որ վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Համլետ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Աշոտ Գ.-ինը՝ ծանր: -0-