Քրգործ է հարուցվել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ

04.07.2020, 23:11
Քրգործ է հարուցվել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ
Քրգործ է հարուցվել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.  ՌԴ Հարավային ռազմական օկրուգը (ՀՌՕ) և Հայաստանի իրավապահ մարմինները ստուգումներ են կազմակերպել Գյումրիում ռուս զինծառայողի մահից հետո, հաղորդում է «Российская газета»-ն:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը, պայմանագրային զինծառայողի մարմինը հայտնաբերվել է տեղական իրավապահ մարմինների կողմից Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս բնակարաններից մեկում: Հիմա արտակարգ դեպքի շուրջ համատեղ հետաքննություն է ընթանում:

Նախնական տվյալներով, պայմանագրային զինծառայողի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Վարկածներից մեկն այն է, որ մահվան պատճառն ինքնասպանությունն է անձնական բնույթի խնդիրների պատճառով:

Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուս զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ հուլիսի 4-ին ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:-0-